ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը կործանման է տանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս տեղեկություններ եղավ Սյունիքի համայնքների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունների մասին։ Հրապարակվեց փաստաթուղթ, որ Հայաստանը Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ գաղտնի հուշագիր է ստորագրել։ Փոխվարչապետն ասաց, որ բացի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից ու փաստաթղթերից, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին։ Իշխանության կողմից հստակ պատասխան չտրվեց՝ հուշագիրը ստորագրվա՞ծ է, թե ոչ։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի։

—Պարոն Համբարյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

— Իրականում ընդհանրապես պետք չի հարցնել թե հուշագիրը ստորագրվել է, թե ոչ, որովհետև Տիգրան Ավինյանը ԱԺ ամբիոնից բացահայտ նշեց, որ ստորագրված փաստաթուղթ կա։ Հետագայում էլ լրատվական հոսքերից պարզվեց, որ Դավիթ Բեկ- Գորիս 21 կմ ճանապարհը երեք տարի հետո ամբողջությամբ հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը։ Սա է հիմնական խնդիրը։ Ինչ վերաբերում է, ընդհանրապես այս ստորագրված պայմանագրերին, ապա այս պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանական ակտն է։ Փաշինյանը տեսավ, որ նոյեմբերի 9-ից հետո ինքը չպատժվեց և հիմա ինքը լինելով կապիտուլյանտ և ղեկավարելով Հայաստանի Հանրապետությունը՝ մեր երկիրը կործանման է տանում։ Չի կարող կապիտուլյացիայի ենթարկված գործիչը հավասարը հավասարին բանակցի այն երկրի ղեկավարի հետ, որը կապիտուլյացիայի է ենթարկել, որը իրեն պարտադրել է ստորագրել անձատվության համաձայնագիր, որը ամեն օր նվաստացնում է իրեն և  դրա վառ օրինակը տեսել ենք հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ, երբ  Նիկոլ Փաշինյանը այցից մի քանի օր առաջ գրառում էր կատարել, նշելով, որ առաջնային խնդիրը գերիների վերադարձնելու հարցն է, այն ինչ Մոսկվայում գերիների վերադարձի խնդրի մասին անգամ խոսք չգնաց, ավելին ասեմ, այնտեղ Փաշինյանի առաջ թուղթ են գցել և պարտադրել են ստորագրել, ինքն էլ ականջները կախ ստորագրել է և որ Փաշինյանը առանց ամոթի ճաշել էր Ադրբեջանի բռնապետի հետ և վերադարձել Հայաստան։ Այնպես որ զարմանալ պետք չէ, իրականում ես սպասում եմ նորանոր դավադրությունների և դավաճանությունների, որովհետև աշխաչհում չկա այնպիսի պրակտիկա, որ պարտություն կրած ինչ-որ մեկը հավասարը հավասարին բանակցի իրեն հաղթողի հետ։ Նման բան չի եղել և չի լինելու։ Որքան էլ, որ Նիկոլ Փաշինյանը փորձի իր ստերով պահել իշխանությունը, բայց դրսում էլ բոլորը շատ լավ գիտեն, թե իր նման կապիտուլյանտի հետ ինչպես պետք է վարվեն։

— Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման» մասին, և այս մոտեցմամբ է Հայաստանը հանդես գալիս տարածաշրջանում կայունություն հաստատելու և համագործակցության հեռանկարների հարցերում: ԱԳՆ-ից ասում են, որ այս կետը չի պարունակում որևէ միջանցքի ստեղծման դրույթներ։ Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը։

— Ուրեմն դա Հայաստանի ԱԳՆ-ի հերթական զառանցանքն է։ Գիտե՞ք, որն է խայտառակությունը, երբ որ Հայաստանի ԱԳ նախարարին ասում են այդ երրորդ փաստաթղթից տեղյակ եք նա ասում է ոչ։ Հիմա մտածում եք, որ Հայաստանի ԱԳ նախարարը, ով տեղյակ չէ գաղտնի կնքված երրորդ փաստաթղթից, ինքը կարող է նման ամպագոռգոռ հայտարարություններ անել ու ներկայացնել, որ այդ կետը չի պահպանվում։ Նախ ամենաառաջինը նշեն, որ կապիտուլյանտի հետ խոսում են այնպես, ինչպես ուզում են, հատկապես Ադրբեջանի պարագայում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է այնպես ինչպես ցանկանում է, որովհետև Հայաստանում իշխանության է մնացել այն քաղաքական ուժը, ում Ալիևը նվաստացրել է, նսեմացրել է և պարտադրել է պարտություն։ Երկրորդը՝ մենք բազմաթիվ անգամ տեսել ենք, թե Մոսկովյան բանակցություններից առաջ, թե այդ բանակցություններից հետո, կոնկրետ նշվել են, թե որ տրանսպորտային հանգույցներն են բացվելու։ Եվ այդտեղ որևէ կետ չկա բոլորի մասին։ Բացվում են այն տրանսպորտային հանգույցները, որոնք կոնկրետ հետաքրքրում են Ադրբեջանին և Թուրքիային։ Ինչ վերաբերվում է Մեղրիի միջանցքին  խոսք կա թե ոչ, ապա գիտեք օրինակ, եթե ես ասեմ Հայաստանի մայրաքաղաքը, ապա բոլորը կհասկանան, որ խոսքը Երևանի մասին է։ Այդ հայտարարությունը տգիտության գագաթնակետն է, ի՞նչ է նշանակում, որ ոչ մի միջանցքի մասին խոսք չկա, եթե կոնկրետ նշվում է, որ Ադրբեջանը Բախուն Նախիջևանի հետ կապելու է Հայաստանի տարածքով։ Բոլորը շատ լավ գիտեն, որ այդ միջանցքը Բաքու-Մեղրի-Նախիջևանն է։ Դրա վառ ապացույցն է նաև միջազգային մամուլում հրապարակված քարտեզները։ Ինչի՞ մասին է խոսքը, երբևէ դուք տեսել եք, որ Բաքու-Գյանջա-Ղազախ-Իջևան-Երևան գիծը լինի, Ադրբեջանը անգամ նպատակ էլ չունի այդ գիծը վերականգնելու, Ադրբեջանը նպատակ չունի նաև բացելու ավտոմոբիլային ճանապարհը՝ Ղազախ-Իջևան ուղղությամբ այն դեպքում, երբ ադրբեջանցիները հիմա շատ ակտիվորեն կազմակերպում են Հորադիզից մինչև Մեղրի, Մեղրիից մինչև Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհը կառուցելու համար։ Եթե կոնկրետ նշված է թե ինչ ուղղությամբ է բացվելու և միջանցք բառը չկա, դա չի նշանակում, որ միջանցք չկա և իշխանությունները ինքնախաբեությամբ են զբաղվում և Նիկոլ Փաշինյանի ազգադավ ու դավաճան լինելու պատճառով Հայաստանը կորցնելու է իր սուվերենությունը ռուսական զինվորականների կողմից։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular