ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Դավիթ Բաբայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսերենին ինչ-որ կարգավիճակ տալը չի խանգարում մեր պետականությանը. Արցախը չի հրաժարվում իր պետականությունից, իր պետական լեզվից, մենք ունենք միայն մեկ պետական լեզու՝ դա հայերենն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա համոզված է, որ Արցախում ռուսերենի՝ որպես պաշտոնական երկրորդ լեզվի ընդունումը, չի կարող վատ հետևանքներ ունենալ Արցախի վրա, եթե հետևանքներ, ապա միայն դրական. «Սա որևէ ձև չի կարող ազդեցություն ունենալ հայերենի տեղի ու դերի վրա: Հայոց լեզուն Արցախի պետական լեզուն է, այն մեր ինքնության, մեր ինքնագիտակցության, անցյալի, ներկայի և ապագայի կարևորագույն գրավականն է: Ես չեմ ուզում, որ մենք զբաղվենք շահարկումներով, այլ մոտենանք հարցերին սառնասրտորեն, այնպես անենք, որ մեր երկրին այն օգուտ բերի: Արցախում որևէ մեկը հայերենի տեղն ու դերը չի կարող կասկածի տակ դնել»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Վերջինս այն համոզմանն է, որ այդ որոշումը դեռ պետք է ընդունվեր այն ժամանակ, երբ Արցախը նոր էր ստեղծվել, որը էլ ավելի նպաստավոր պայմաններ կստեղծեր Արցախի Հանրապետության համար. «Եթե մենք պատմությունը ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ Արցախի Հանրապետության հռչակագիրը առաջին անգամ ընթերցվել է ռուսերեն: Մենք երևի պետք է ժամանակին այդ հարցը լուծեինք, երբ Արցախի Հանրապետությունը նոր էր ստեղծվել, որովհետև Բաքվից Սումգայիթից այնքան փախստականներ էին եկել Արցախ, որոնք հիմնականում ռուսախոս էին: Նրանց հիմնական մասը լքել է Արցախը նաև ինտեգրվել չկարողանալու պատճառով, և մենք կորցրել ենք ոչ միայն հազարավոր քաղաքացիների՝ քանակական առումով,  այլ նաև ինտելեկտուալ առումով՝ կորցրել ենք մեծ ներուժ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը մեծ հույս ունի, որ Արցախում ռուսերեն լեզվի պաշտոնական դարձնելը, էլ ավելի կմիավորի աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին և կխորացնի նրանց միջը կապը. «Մենք պետք է ավելի խորացնենք մեր կապերը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցների հետ: Սփյուռքի ամենամեծ հատվածը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ավելի քան 3 մլն հայեր կան այնտեղ: Ավելին՝ այդ 3 մլն հայերից մի պատկառելի մասը արցախցիներ են: Ավելի շատ արցախցի ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, քան Արցախում: Այս տեսակետից ռուսաց լեզվին ինչ-որ կարգավիճակ տալը մեր հանրապետությունում, կարծում եմ, առնվազն վնաս չի հասցնի, ընդհակառակը, կարող է օգուտ տալ»,- նշեց նա:

Խորհրդականն ընդգծեց, որ խնդիրը լեզվի մեջ չէ,  այլ՝ ինքնագիտակցության մեջ. «Ինչի՞ չկա մարդ, որ միայն հայերեն է խոսում, բայց գող ու ավազակ է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի առաջին հերթին մեր շահերից բխի և դրական ազդի մեր երկրի տնտեսության, քաղաքական վարկանիշի և տարբեր հարթությունների վրա»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ առանձնացնելով ադրբեջաներենը, որը, ինչպես նշեց նա, մեզ համար չի կարող ընդունելի լինել. «Բայց այն մենք պետք է ուսումնասիրենք, որպեսզի ավելի լավ հասկանանք մեր հակառակորդին: Տեսեք, թե իրենք իրենց մոտ ինչ մակարդակի են բարձրացրել հայերենի իմացության անհրաժեշտությունը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular