ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ ՌԴ–ում կրկին ահաբեկիչներ են ձերբակալվել (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի 10 տարածաշրջանում իրականացված հատուկ գործողության շրջանակում ուժայինները «Հիզբ ութ–Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԴԾ մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ յոթ ձերբակալվածների դեմ արդեն քրեական գործեր են հարուցվել։

Հատուկ գործողությունն իրականացվել է Ղրիմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրիմորեի և Կրասնոդարի երկրամասերում, Բաշկիրիայում, Դաղստանում, ինչպես նաև Օրյոլի, Կալուգայի և Իվանովոյի մարզերում:

Պարզվել է, որ կառույցի անդամները Ռուսաստանի բնակիչների շրջանում իսլամիստական ահաբեկչական ռազմատենչ գաղափարախոսություն են տարածել, որը զուգակցվել է այլ կրոնների նկատմամբ անհանդուրժողականության հետ, ինչպես նաև ռուսաստանցի մահմեդականների հավաքագրում են իրականացրել միջազգային ահաբեկչական կազմակերպության շարքերին միանալու համար:

Քարոզչական գործունեության ընթացքում նրանք կիրառել են այսպես կոչված «համաշխարհային խալիֆայության» ստեղծման և հռչակման դոկտրինը, որը պետք է հաստատվի զինվորական հեղաշրջումների և «իսլամական հեղափոխությունների» ընթացքում աշխարհիկ կառավարությունների տապալման ճանապարհով։

Ձերբակալվածների բնակության վայրերում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ:

«Հիզբ ութ-Թահրիր»-ը ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular