ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թավիշը թարգեք», «Արմնյուզը փակեք», «Քոչարյանին բռնեք», էլ ի՞նչ ես պարտադրելու, որ այդ խեղճ մարդիկ հնչեցնեն. Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկո՛լ ես չգիտեմ, թե դու որ ազգին ես պատկանում, բայց որ հայ չես՝ համոզեցիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Նիկո՛լ ես չգիտեմ, թե դու որ ազգին ես պատկանում, բայց որ հայ չես՝ համոզեցիր։ Բավական է, պետք չէ անընդհատ ապացուցել։

Այլապես, մարզային անիմաստ այցերի ժամանակ չէիր պարտադրի, որ փնտրեն ու գտնեն մարդկանց, ովքեր, հազար ու մի դարդ ու ցավ ունենալով, ստիպված պետք է լինեն քեզ՝ կապիտուլյանտիդ ողջունելու։

«Թավիշը թարգեք», «Արմնյուզը փակեք», «Քոչարյանին բռնեք», եւ ո՞վ գիտե, թե էլ ի՞նչ մառազմ ես պարտադրելու, որ այդ խեղճ մարդիկ հնչեցնեն։

Դու միշտ ձգտել ես շահագործել մարդկանց՝ չանելով նրանց համար որեւէ օգտակար բան։ Դու ամեն ինչում քո անձնական շահն ես փնտրել։ Այսօր, դու թուրքի հրացանի փողը Սյունիքում, Արցախում բերել դրել ես այդ նույն մարդկանց ճակատին, ու էլի անկուշտ հիվանդի պես, պահանջում ես, որ քեզ գովերգեն։ Այդ մարդկանց պետությունն անդունդն ես գլորել, դարձրել անպաշտպան, իրենց հասցրել ես չքավորության, ու դեռ ստիպում ես, որ դուրս գան ճանապարհդ կտրեն ու քեզ գովե՞ն։

Նույնիսկ թուրքական յաթաղանը, Մեծ Ցեղասպանության տարիներին  չէր պահանջում, որ հայրենազրկվող հայ ժողովուրդը գովերգի քեմալին կամ թալեաթին։ Բայց ալիեւն ու դու, ստիպում եք, որ ձեր ձեռքն ընկած Հայը, ստիված լինի ձեզ գովերգելու։ Որովհետեւ երկուսդ էլ թերարժեքության կոմպլեքսներ ունեք, ու ատում եք հային։

Գոնե հասկանում ես, որ շատ քիչ տարբերություն կա քո եւ ալիեւի միջեւ։ Նա ստիպում է կամ բիրտ ուժով թելադրում է, որպեսզի գերեւարված հայորդիները կրկնեն, որ «Ղարաբաղն ադրբեջան է»։ Իսկ դու, քո հպարտ քաղաքացուն «ստիպում» ես, որ այսքան ողբերգություններից ու կորուստներից հետո, կանգնեն ու թշվառաբար ասեն՝ «թավիշը թարգեք» ու ձեռի հետ էլ քեզ գովերգեն։

Ապշած եմ, եւ այդ մարդկանց վրա չեմ ապշած։ Քո հայատյացության վրա եմ ապշած, որ նման բաներ ես թույլ տալիս։ Դու գոնե գիտակցում ես, թե ի՞նչ են խոսում հիմա աշխարհում մեզ՝ Հայերիս մասին։ Դու ամեն ինչ անում ես, որ այս համբերատար ու ներողամիտ ժողովուրդը, մի օր ափերից դուրս գա, ու քեզ ետդարձի տեղ չթողնի։

Հիշի՛ր, վերեւում Աստված կա, ու ոչինչ անպատիժ չի մնում»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular