ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրաշարժադիմացկուն շենքեր կունենանք. Հայաստանում նոր նորմեր են մշակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2020-ի վերջին հաստատվել են երկրաշարժադիմացկուն շենքերի կառուցման նոր նորմերը։

«Աշխատանքները սկսել էինք 2018-ից, մասնագիտական խումբը նորմերի նախագիծը ավարտեց 2019-ի հուլիսին, ապա երկար ամիսներ դրանք անցնում էին փորձաքննություններ՝ տեղական, պետական և միջազգային կազմակերպությունների կողմից։ Նրանք արդեն ուժի մեջ են մտել», - ասաց Գրիգորյանը։

Համաձայն նոր նորմերի՝ առաջին անգամ Հայաստանում շինարարության մեջ կխրախուսվի ամրանների տեղադրումը շենքերում։

Հստակ սահմանվել են երկաթբետոնե և պողպատե կոնստրուկցիաների, ինչպես նաև սալիկների նորմերը։

«Մենք առաջնորդվել ենք life-safety գաղափարով, այսինքն՝ մարդկանց կյանքի անվտանգության ապահովվմամբ», - ասաց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանը։

Նույն համալսարանի գիտխորհրդի քարտուղար, դոցենտ Լևոն Լևոնյանն էլ նշեց, որ շենքերի նախագծման նորմերը 10 տարին մեկ վերանայման կարիք են ունենում։

«Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք խորհրդային նորմեր։ 1994-ին մշակվել են առաջին սեյսմիկ նորմերը, 1998-ին դրանց երկու բաժին է ավելացել՝ տրանսպորտի մասին։ 2006-ին հրապարակվել է նոր նորմերի նախագիծը», - ասաց նա։

Նոր նախագիծը կրում է ոչ սեյսմակայունության, այլ երկրաշարժադիմացկունության նորմեր անունը։ Դավիթ Գրիգորյանը ասում է՝ նոր շենքերը այս նորմերով կառուցվելու դեպքում շատ ավելի ապահով կլինեն անգամ 8-9 բալանոց երկրաշարժերի դեպքում։

«Մեր երկրի շենքերի մեծ մասը խորհրդային նորմերով են կառուցված, բոլորն ունեն ուժեղացման կարիք, սակայն սուղ միջոցների պատճառով դա հնարավոր չէ անել։ Գոնե քաղաքացին պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի՝ ավելի չփչացնելու շենքը․ ոչ միայն կառուցումն է կարևոր շենքի, այլև շահագործումը», - ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանում երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել։ Փետրվարի 5-ին Երևանի ժամանակով ժամը 19:36-ին Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք եղել էր 6-7 բալանոց երկրաշարժ, որը զգացվել էր նաև Հայաստանի այլ մարզերում ու մայրաքաղաք Երևանում։

Փետրվարի 13-ին Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք երկրաշարժ գրանցվեց, ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ։ Երկրաշարժը Երևանում զգացվեց 5-6 բալ ուժգնությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular