ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ է այսօր խոստովանել, բայց Սերժը ճիշտ էր, մենք սխալվեցինք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը երկու օր լսում էր Սերժ Սարգսյանի՝ 2 մասից բաղկացած հարցազրույցը։ Հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած տեսակետների հետ կապված եղան բազմաթիվ մեկնաբանություններ: Խոսքը ոչ թե Հրաչյա Հակոբյանի, Արփի Դավոյանի կամ Հովիկ Աղազարյանի մեկնաբանությունների մասին է, այլ խոսքը լուրջ մեկնաբանությունների մասին է՝ անկախ դա քննադատական էր, թե պաշտպանող: Տարբեր առիթներով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Հայաստանի պաշտոնաթող 3 նախագահները սուրբ չեն, չեն աշխատել անթերի: Եվ այնպես չէ, որ իրավունք չկա նրանց քննադատելու: Ամենևին: Հակառակը՝ այնքան քննադատելու պատճառ կա, որ տասնյակ հոդվածներ չեն հերիքի: Բայց դա այլ քննարկման թեմա է: Նախորդ 3 նախագահները կանգնած են Հայաստանի անկախության, Արցախյան պատերազմում հաղթանակի կերտման և մեր 2 հանրապետությունները լավ, թե վատ, շատ թե քիչ զարգացնելու, առաջ տանելու գործի ակնունքներում: Մի բան ակնհայտ է՝ նրանց պաշտոնավարման ժամանակ հայ ժողովուրդն այսքան կռացած, խեղճացած, աշխարհի կողմից այսքան արհամարված չի եղել: Նրանց օրոք թշնամին չի կարողացել լկտիաբար, օրը ցերեկով գալ ու Հայաստանի տարածքները զավթել: Նրանց օրոք մարդիկ այսքան անպաշտպան չեն եղել, հիմա մի քաղաքից մյուս քաղաքը տեղափոխվելիս հավանականությունը մեծ է, որ գերի կընկնես ազերիներին: Մի խոսքով՝ ամեն ինչ մասին հերթով կխոսենք: Հիմա ըստ էության:

Սերժ Սարգսյանի հարցազրույցին անդրադարձել է նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Մի շատ հետաքրքիր հատված եմ ուզում մեջբերեմ Մինասյանի հոդվածից.

«…Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը. նա պաշտպանում էր պետությունը և որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երևի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ։ Գրածս ամենևին էլ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն անթերի է, իսկ իր կառավարման տարիները՝ հեքիաթային։ Այսօրվա վիճակի մեղավորներից է նաև ինքը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք»,- մեջբերման ավարտ։

Այո, որքան էլ տարօրինակ է այսօր նման բան ասել, խոստովանել, բայց Սերժը ճիշտ էր, մենք սխալվեցինք: Ու հիմա իսկապես հասկանում ես, որ Սերժ Սարգսյանը պաշտպանում էր պետությունը ոչ միայն թշնամիներից, այլև սեփական ժողովրդից: Այո, շատ ցավալի է նման բան խոստովանելը, բայց դա այդպես է: Մեր երկիրը ոչ միայն թուրքից, այլև մեր սեփական ժողովրդի մի մեծ հատվածից պիտի պաշտպանել: Որպեսզի ընթերցողի մոտ թյուր կարծիք չձևավորվի, թե ինչ նկատի ունեմ՝ պարզաբանեմ:

Ինչպես 2018թ.-ին, այնպես էլ հիմա կան հազարավոր մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին սրբադասում են: Այս կռապաշտությունը մեզ արժեցավ հայրենիքի մի մասի կորուստ, մյուս մասն էլ կանգնած է նմանատիպ ռիսկի տակ: Երբ գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլը Հիսուսից հետո երկրորդ մարդն է երկրի վրա ու այդ զառանցանքը, մառազմը տասնյակ հազարավոր հավանումներ է ունենում սոցիալական ցանցերում, ուրեմն մենք իսկապես խնդիր ունենք մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր պետականությունը պաշտպանել այս մարդկանցից: Այս մարդիկ այսօր էլ ասում են. «ինչ արելա` լավա արել Նիկոլը»: Այս մարդիկ են կործանում մեր երկիրը, նիկոլիզմն է կործանում մեր երկիրը:

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածի ոչ միայն թիվ մեկ պատասխանատուն է, այլև թիվ մեկ մեղավորն է, հետևաբար պետք է կրի իր արածների ու նաև չարածների /անգործության/ համար պատասխանատվություն:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular