ԱՀԿ-ի փորձագետները անվանել են COVID-19-ի մարդուն անցնելու չորս վարկած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆgazeta.ru-ն գրում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը հետազոտել է չորս վարկած այն մասին, թե ինչպես է նոր տեսակի կորոնավիրուսը փոխանցվել մարդկանց: Այդ մասին հայտնել է ԱՀԿ փորձագետների միջազգային խմբի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեկը չինական Ուհան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով` առաջին վարկածը վարակի փոխանցումն է անմիջապես կենդանական աղբյուրից մարդկանց:
Երկրորդ վարկածը ենթադրում է, որ COVID-19-ը կարող էր մարդկանց անցած լինել միջանկյալ կենդանուց, որի օրգանիզմում վիրուսը հարմարվել և շրջանառվել է:
Երրորդ վարկածն այն է, որ վիրուսը փոխանցվել է սառեցված մթերքների միջոցով:
Չորրորդ վարկածը ենթադրում է, որ ինչ-որ գիտական լաբորատորիա կարող էր դառնալ վարակի աղբյուր:
ԱՀԿ փորձագետները եկել են այն եզրակացության, որ ամենայն հավանականությամբ երկրորդ վարկածն է ամենահավանականը, և այն հետագայում կուսումնասիրվի: Ամենաքիչ հավանականը գիտնականները անվանել են վարակի արհեստական ստեղծման վարկածը: Ավելի վաղ, չինացի գիտնականները հայտարարել էին, որ անհնար է պարզել, թե ինչպես է կորոնավիրուսը հայտնվել Ուհանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը