ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է դերասան Անդրեյ Մյագկովը

ՄՇԱԿՈՒՅԹ

82 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը, ինչի մասին հայտնում է РБК-ն` նշելով, որ Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնից չեն հայտնել դերասանի մահվան պատճառը:

ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977 թ.), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986 թ.) Մյագկովը  ծնվել է Լենինգրադում: Հոր հորդորով նա ավարտել է Լենինգրադի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ) և որոշ ժամանակ աշխատել Պլաստիկ զանգվածների ինստիտուտում: Սիրողական ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին (ՄԳԱԹ) կից դպրոց-ստուդիայի մանկավարժներից մեկը և առաջարկել ուժերը փորձել իրենց մոտ: 1965 թվականին ավարտելով դպրոց-ստուդիան, նա դարձել է «Սովրեմեննիկ» («Современник») թատրոնի դերասան:

Անդրեյ Մյագկովի առաջին թատերական դերերից էր քեռու դերը «Քեռու երազը» բեմադրությունում: Թատրոնում նրա աշխատանքներից կարելի է առանձնացնել «Հատակում», «Բալալայկին և Կո», «Սովորական պատմություն», «Բոլշևիկները» և այլ ներկայացումներում խաղացած դերերը: 1977 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, իսկ 1987 թվականից, արդեն իսկ առանձնացած` Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում էր: Նա դասավանդել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիայում:

Անդրեյ Մյագկովը Խորհրդային Միության հայտնի դերասաններից մեկն էր: Կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1965 թվականին` «Ատամնաբույժի արկածները» կինոնկարում: Սակայն նրան համընդհանուր ճանաչում բերեց Էլդար Ռյազանովի հետ երկար տարիների համագործակցությունը` նկարահանվելով «Ճակատագրի հեգնանք, կամ Բաղնիքդ անուշ» (1975 թ.), «Ծառայողական սիրավեպ» (1977 թ.), «Ավտոտնակ» (1979 թ.) և «Դաժան ռոմանս» (1984 թ.) ֆիլմերում: Կինոգետների կարծիքով Անդրեյ Մյագկովը ավելի շատ կատակերգու դերասան է, չնայած նրա խաղացանկում առկա են խոշոր դրամատիկական դերեր, ինչպիսին է օրինակ` գիտնական Շվիրկովի դերը Մառլեն Խուցիևի «Վերջաբան» (1983 թ.) ֆիլմում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular