ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պատրաստվում է մտնել ԵԱՏՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
souzveche.ru-ն գրում է, որ Իրանը պատրաստվում է մտնել ԵԱՏՄ։ Արաբական այդ երկրի ԵԱՏՄ-ին մշտական անդամակցության մեջ ընդգրկելու շուրջ բանակցություններն ու նախնական աշխատանքները կսկսվեն երկու շաբաթից։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին շեշտել է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և ռազմավարական գործընկերությունը և Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները: Նրա ուղերձում առկա են նաև այլ ասպեկտներ, ինչպիսիք են տնտեսական և քաղաքական կապերը, ինչպես նաև Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագան:
 
Չնայած համաճարակին, Իրանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են քառասուն տոկոսով: Երկրները նույնիսկ նախատեսում են ստեղծել ֆինանսական և առևտրի կենտրոններ: Նախկինում Մինսկի և Թեհրանի միջև վստահության և փոխըմբռնման բարձր մակարդակը նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Իրանի իշխանությունները մտադիր են ապագայում զգալիորեն ավելացնել ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները:
 
ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցության նախնական համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2018 թվականի մայիսին, իսկ 2019 թվականի հոկտեմբերին ստորագրվել է ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր, որը տարածվում է 862 տեսակի ապրանքների վրա: Միության մշտական անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը: Իրանի հետ ինտեգրման արդյունքում միությունը դուրս կգա հետխորհրդային տարածքից:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular