ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկումը կանցկացվի դռնփակ. որն է անկախ պատգամավորների նախաձեռնության նպատակը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախում ադրբեջանաթուրքական ագրեսիայի եւ սանձազերծված պատերազմից հետո ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին՝ հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո, ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը:

Սակայն այդ հայտարարությունից անցել է արդեն երկու ամիս, իսկ ադրբեջանական կողմում, տարբեր տվյալների համաձայն, հարյուրից ավելի գերիներ կան, սակայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերի ընկածներին ազերիները ռազմագերի չեն համարում, այլ հանցագործներ:

Եվ, ահա, անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանն ու Աննա Գրիգորյանը երեկ շրջանառության մեջ են դրել նախագիծ՝ «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ»: Այս նախագծով անկախ պատգամավորները նպատակ ունեն միջազգային հանրության ճնշումն ակնկալել ադրբեջանցիների նկատմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախագծի համահեղինակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, թե նախատեսում են քննարկումն անցկացնել փակ ռեժիմով: «Այն կանցկացնենք դռնփակ, որպեսզի քննարկումը չդառնա քաղաքական շահարկումների առարկա: Մեր նպատակը երկրի թիվ մեկ մանդատը ունեցող մարմնի կողմից դատապարտող հայտարարության ընդունումն է, այլ ոչ թե գերիների թեմայով աղմուկ կազմակերպելը», – հավելեց նա:

Մեջբերենք հայտարարությունից մի հատված. «ՀՀ Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու՝ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանան միջազգային կառույցների, միջազգային հանրության եւ իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին եւ դատապարտմանը»:

Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular