ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու դեպքում՝ տուգանք կամ ազատազրկում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում: Նախագիծը մշակել է գլխավոր դատախազությունը: Նշվում է, որ ներկայումս Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

Սակայն, ինչպես նշվում է նախագծում, գործնականում լինում են դեպքեր, երբ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է եղել, մինչդեռ հնարավոր չի եղել արարքը որակել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, քանի որ նշված կարգադրիչ լիազորությունը բացակայել է: Հենց սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել օրենսգրքում, այդ դեպքում որպես տուժող հանդես կգան ոչ միայն իշխանության ներկայացուցիչը կամ նրա մերձավոր ազգականը, այլև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք:

Գործող կարգավորումներով «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քրեական պատասխանատվություն նախատեսված չէ (որոշակի բացառություն է կազմում օրենսգրքի 347-րդ հոդվածը): Նախագծի ընդունման հիմնավորման մեջ ասվում է՝ հանրային կյանքում մարդկային հարաբերությունների որակի նվազումն իր ազդեցությունն է թողել նաև հանրային իշխանության նկատմամբ հարգանքի վրա, ինչի վկայությունն այն է, որ հաճախակիացել են դեպքերը (հաճախ նաև համացանցի, զանգվածային լրատվության միջոցներով), երբ հանրային ծառայության մեջ գտնվող, այդ թվում՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձին, վիրավորում կամ զրպարտում են:

Ընդ որում, նրան վիրավորում կամ զրպարտում են որպես հանրային ծառայության մեջ գտնվող անձի, որը կատարում է իր ծառայողական պարտականությունները: Նման պարագայում, ըստ գլխավոր դատախազության, համարժեք իրավական արձագանք է անհրաժեշտ: Ի դեպ, նախագծում զրպարտությունը դիտարկվել է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք: Սրա հետ մեկտեղ նշվում է, որ հանրային ծառայության մեջ գտնվող, առավել ևս՝ հանրային ծառայության համակարգում բարձր կարգավիճակ ունեցող անձը վիրավորանքի կամ զրպարտության երևույթների նպատմամբ առավել հանդուրժող պետք է լինի, քաղաքացիական հասարակությունը կարող է քննադատաբար արտահայտվել նրանց նկատմամբ, առավել ևս, երբ խոսքը գնահատողական դատողության մասին է:

Այսպիսով՝ ի՞նչ է առաջարկվում նախագծով. 1. Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասը փոխել և շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ քրեական օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, իսկ 316-րդ հոդվածում իշխանության ներկայացուցիչ է համարվում նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով պետական կամ համայնքային քաղաքական, վարչական կամ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը: 2. Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 317 հոդվածով, որի 1-ին մասով նախատեսվում է սահմանել, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Միաժամանակ, նախագծի նշյալ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ԶԼՄ-ով կամ հրապարակային այլ եղանակով, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular