ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամենագիտության» հետևանքներն ու «դեմոնիզացիայի» և այլ միֆերի փլուզումը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումների փուլ է։ Ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, կուսակցությունների միջև գծվում են համագործակցության նոր ձևաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապված են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ անցյալը բազմաթիվ թելերով շաղկապվում է նաև ներկա իրողությունների հետ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը։ Եվ այս մասով հանրության շրջանում դեռևս որոշակի կասկածներ են շրջանառվում այն ուղղությամբ, թե ինչու իշխանությունը հանձնվեց հենց Նիկոլ Փաշինյանին, ինչ իրադարձություններ նպաստեցին դրան և այլն։ Իսկ այս հարցերի շուրջ մեկնաբանությունները շատ են՝ ներքաղաքականից սկսած, աշխարհաքաղաքականով վերջացրած։

Ուստի պատահական չէ, որ այս հարցի պարզաբանման հետ կապված հանրության շրջանում սպասելիքներ են ձևավորվել։ Եվ այս իրողությանը զուգահեռ հատկանշական էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունը, որը խորհրդավոր բնույթ էր ստացել։ Վերջինս, հաշվի առնելով հանրային 2018 թվականից եկող էյֆորիկ տրամադրությունները և նախկինների ու ներկաների միջև գծված արհեստական ջրբաժանը, տևական ժամանակ նախընտրելի էր համարում հետաձգել հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ իր զրույցը, քանի որ այն կարող էր լսելի, առավել ևս ընկալելի չլինել այնպես, ինչպես պետք է։ Եվ ահա, 2020 թվականի օգոստոսին, երբ չկային դրանից առաջ եղած էյֆորիկ տրամադրությունները, Սերժ Սարգսյանը հանդես եկավ ասուլիսով, սակայն այն վերաբերում էր միայն մեկ թեմայի, այն է՝ 2016 թվականի Ապրիլ յան պատերազմին ու դրա շուրջ տարբեր մեկնաբանություններին, շահարկումներին վերջ դնելուն և «խավարը ցրելուն»։

Երրորդ նախագահի՝ այդ ասուլիսին հաջորդող խոսքն արդեն եղավ ամիսներ անց՝ ծավալուն հարցազրույցի տեսքով։ Հասկանալի է, որ իշխանությունների նկատմամբ խոր հիասթափության պարագայում հանրության մի ստվար հատվածը փորձում է հույսեր կապել այլ ուժերի հետ։ Ուստի նախագահ Սարգսյանի խոսքն այս ուղղությամբ հետաքրքիր ուղերձներ էր պարունակում այն մասին, թե իրենք, ինչպես և ցանկացած իշխանություն սխալներ են ունեցել, բայց իրենց «նախկիններ» բնորոշման անվան տակ «դեմոնիզացրել» են։ Այսինքն, գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել տարբեր բացթողումների մեջ, այնինչ իրենք ամբողջովին ձախողել են ամենակարևոր հարցը՝ պետության անվտանգության ապահովումը։

Եվ պատահական չէ, որ այս կապակցությամբ Սարգսյանը օրինակներ բերեց, թե ինչպես կարելի էր լուծել պատերազմում առնվազն չպարտվելու հարցը։ Այնինչ, իշխանությունները չեն ցանկացել որևէ ձևով խորհուրդներ լսել, այդ թվում՝ փորձառու զինվորականների և ՀՀ նախկին նախագահների խորհուրդները։ Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս իշխանությունների «ամենագիտության» սինդրոմին, որը բոլոր ոլորտներում հանգեցրել է ձախողման: Այս մասին նախօրեին բարձրաձայնեց նաև երրորդ նախագահը: «Թավշյա» քայլողներին թվում էր, թե իրենք խորհուրդների կարիք չունեն և ամեն ինչ կարող են սկսել սեփական կետից։ Արդյունքում նրանց մեծամտության պատճառով երկիրը տուժեց։ Կարևոր հանգամանք էր նաև Սարգսյանի մյուս կարևոր ուղերձը, այն է՝ ցրել հանրային դիսկուրսում շրջանառվող այն կասկածները, թե Նիկոլն իր «պրոյեկտն» է։ Սարգսյանը պարզ ու հանրամատչելի բացատրեց, որ ինքն իր համար «նման անհեթեթություն չէր խզբզի»:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանցքը պետք է համարել ոչ միայն կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելը, այլև մի շարք մանիպուլ յացիաների հետ կապված պարզաբանումները: Եղե՞լ են նախորդ իշխանությունների ժամանակ թերություններ, սխալներ ու բացթողումներ: Իհարկե, եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարիներ շարունակ մանիպուլ յացիայի, կեղծ տեղեկություններ շրջանառելու ճանապարհով նշյալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձևավորելով միֆեր, որոնց հանրության մի հատվածը այսօր էլ դեռ կուրորեն հավատում է: Ահա, նաև նման միֆերի քանդմանն էր ուղղված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ հազիվ թե հնարավոր է մեկ-երկու հարցազրույցով կամ ասուլիսով պատասխանել բոլոր հարցերին և ցրել միֆերը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Սերժ Սարգսյանի տեսակետը հստակ էր՝ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է կազմակերպել արտահերթ ընտրությունները։ Մյուս կողմից՝ հանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձն այն մասին էր, որ երկարատև լռությունից հետո նախագահ Սարգսյանը քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցության հայտ է ներկայացնում։ Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սարգսյանը ծանրության նժարը դնում է իր քաղաքական թիմի վրա՝ հայտարարելով, թե ինքն անձամբ, լինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, պետական պաշտոնի չի հավակնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular