ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցի տնօրենների քաղաքական ընտրությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմություն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր այսօրվա որոշ թիմակիցներ անընդհատ խոսել են դպրոցների քաղաքականացվածության մասին: Դրա մասին նրանք բարձրաձայնել են նաև իշխանության գալուց հետո: Սակայն այս թեման շարունակում է մնալ հանրային օրակարգում առաջնային քննարկվող հարցերից մեկը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունների համառ ջանքերով բազմաթիվ դպրոցների հոգաբարձուների խորհրդի 9 անդամից առնվազն 6-ը իշխանությանը սատարող անձինք են։ Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ հոգաբարձուների խորհուրդներում հիմնականում ըտրվում են այնպիսի մարդիկ, ովքեր ոչ միայն «սվոյ» են իշխանությունների համար, այլև տվյալ դպրոցների գործող տնօրենների հետ տարբեր խնդիրներ ունեն։

Թերթի տեղեկություններով, այս փուլում սպասվում է տնօրենների ընտրության նոր ալիք, և մարզպետարաններին ու համայնքապետներին հանձնարարվել է ամեն ինչ անել «նախկիններին սատարած» կամ «նախկինից մնացած», առավել ևս որոշակի ընդդիմադիր հայացքներ ունեցող տնօրեններից ազատվելու համար, զուգահեռ՝ ցանկացած գնով իրենց ցանկալի թեկնածուներին անցկացնել։

Մինչ այս արդեն իսկ այդ սկզբունքով իրականացված «ընտրությունների» արդյունքում դպրոցներում անընդհատ դժգոհության ալիք է բարձրանում, քանի որ հաճախ փորձառու, իրենց գործի գիտակ, արդյունավետ աշխատանքով աչքի ընկած տնօրեններին իշխանությունները փոխարինում են այնպիսի թեկնածուներով, որոնց առաջին «առավելությունն» ու «առաքինությունը» Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին հավատարիմ ու հնազանդ լինելն է: Իշխանական կուլիսներում խոսում են, որ այս թեման շատ կարևոր է իրենց համար, քանզի՝ «ինչ իմանաս, ամեն ինչ հնարավոր է, ընտրություն կա, բան կա, պետք է պատրաստ լինել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular