ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուխ կանի՞ արդյոք Ռոմանոս Պետրոսյանը քանդել «յուրայինների» օբյեկտները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինությունների հարցը կրկին արդիական դարձավ անցած ամառ՝ լճի «ճահճացումից» հետո։ Նախորդ տարի հուլիսի 18-ին դեռևս այդ պաշտոնում գտնվող շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Սևանի ափամերձ տարածքում «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային Միությունից մնացած որոշ պոմպակայանների, ապօրինի են, և այդ նիշից ցածր որևէ օրինական շինություն չկա…»։

Ուսումնասիրելով Սևանի ափամերձ հատվածում ապօրինի կառուցված շինությունների սեփականատերերի/օգտագործողների՝ «Սևան ազգային պարկի» տրամադրած ցանկը, պարզ է դառնում, թե ներկա ու նախկին պաշտոնյաներից ովքեր են իրենց օրենքից դուրս հռչակել՝ արգելված գոտում ապօրինի կառուցապատում իրականացնելով։  Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը ևս ապօրինի տնակներ ունի Սևանի ափամերձ տարածքում՝ 1900.28-1901.46 բարձրության վրա։ Հատկանշական է, որ Սասուն Միքայելյանն անգամ հողի վարձակալության վկայական չունի։ Ըստ Սևանի ազգային պարկի կազմած ցուցակի` Սևանի ափամերձ տարածքում ապօրինի կառույցներ ունեն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը:

Այժմ հարց է առաջանում՝ պատեհ և անպատեհ առիթներով դուխից խոսացող, սեփական դուխով պարծեցող իշխանությունները և անձամբ նախարարը դուխ կանի՞ ապամոնտաժելու իրենց սրտի օլիգարխի կամ Փաշինյանի թիմի առանցքային դեմքերից մեկի՝ Սասուն Միքայելյանի օբյեկտները: Հատկապես որ Սասուն Միքայելյանի հետ Ռոմանոս Պետրոսյանի ջրերը երբեք էլ մեկ առվով չեն հոսել և մամուլում առկա հաղորդագրությունների համաձայն` հենց Միքայելյանն է հասել նրան, որ Փաշինյանը Պետրոսյանին հեռացրել է Կոտայքի մարզից, որի հանդեպ հավակնություններ ունի գեներալըԿկարողանա՞ նախարարը քաղաքական կամք դրսևորել, թե՞ ականատես ենք լինելու դասական և արատավոր պրակտիկայի, երբ յուրայինները արտոնյալ են, իսկ Սևանի ափամերձ տարածքներից կմաքրվեն ոչ թե խոշորների, այլ մանրերի օբյեկտները, այն էլ՝ աշխատանքի բուռն իմիտիացիա անելու և  դրանով  փիառվելու սուրբ նպատակով...

lurer.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular