ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 18

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ օր է: Առաջին հերթին՝ այն անակնկալներ կբերի ու կստիպի փոխել ծրագրերը: Երկրորդ՝ ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի: Երբեմն դուք կբարկանաք դատարկ բաների պատճառով կամ կվիրավորվեք մանրուքներից, որոնք մեկ ուրիշ ժամանակ չէիք նկատի: Երբ որ ձեզ հաջողվի գլուխ հանել հույզերից, կյանքն էլ կսկսի դեպի լավը փոխվել:

Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: Այս հատվածը հրաշալի է մտերիմներին ուրախացնելու համար: Նրանք ուրախ կլինեն ձեզ հետ միասին ինչ-որ նոր բանով զբաղվելու համար, հաճույքով կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով: Դուք կզգաք աստղերի աջակցությունը և կհասկանաք, որ եթե հիմա նոր գործեր ստանձնեք, ապա արագ կկարողանաք հաջողության հասնել: Որոշ Ցուլերի օգնություն կառաջարկեն ազդեցիկ մարդիկ: Այստեղ արժե մտածել, թե ինչ պատասխան ծառայություններ կարող եք մատուցել. լավ է պարտք չմնաք այն մարդկանց, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կօգնի ճիշտ տնօրինել ստացած գումարը և հաջող գնումներ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը հրաշալի կսկսվի: Առավոտը հարմար է շփումների և ցանկացած հարց քննարկելու համար: Լավ կանցնեն նույնիսկ այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում, դատարկ բաների պատճառով վիճում էիք: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն կամ օգնեն կյանքի կոչել վաղեմի մտահղացումը:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Հոգնածությունը կկուտակվի, դրա պատճառով նյարդային և անհամբեր կդառնաք: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կկարողանան ձեզ հանգստացնել, աշխուժացնել և ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, քան առավոտյան կթվա: Ինչ-ինչ խնդիրներ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն ստիպի կիսատ թողնել սկսածն ու հանձնվել: Դուք պատրաստ կլինեք պայքարել և արագ կտանեք առաջին հաղթանակները:

Բոլորին հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Բայց պայմանները թույլ կտան խուսափել երկար բացատրություններից: Շուտով բոլորը կտեսնեն, թե ինչ հրաշալի արդյունքների եք կարողացել հասնել: Դուք կփորձեք խուսափել սխալներից, և դա շրջապատողներին շատ դուր կգա: Նույնիսկ այն մարդիկ, որոնք տհաճությամբ են կապի դուրս գալիս, հիմա ուրախ կլինեն ձեզ հետ շփվելու հնարավորության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է: Դուք կաշխատեք հասնել ամեն ինչին ու միանգամից, կշտապեք անհրաժեշտ արդյունքը հնարավորինս շուտ ստանալ: Դա կարող է սխալների հանգեցնել: Լավ է զգուշություն ցուցաբերեք և ուշադիր լինեք, ամեն քայլը լավ մտածեք: Աշխատեք ավելի շատ խորհրդակցել մարդկանց հետ, որոնց վստահում եք, լսեք նրանց կարծիքը: Դա օգտակար կլինի ոչ միայն գործի, այլև հարաբերությունների հետագա զարգացման համար:

Գնումների հարցում լավ է չշտապեք: Այսօր դուք հակված կլինեք վատնող լինել ու շատ կծախսեք այնպիսի իրերի վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ոչինչ մի հետաձգեք: Առավոտյան հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի. օգտվեք դրանից կարևոր խնդիրները լուծելու համար: Ավելի ուշ անհանգիստ շրջան կգա, երբ ստիպված կլինեք վերադառնալ հին գործերին, իսկ հետո օգնել նրանց, ովքեր սեփական մեղքով բարդ իրավիճակում են հայտնվել: Հաճախ ստիպված եք լինելու նպատակին տանող սեփական ուղին փնտրել, քանի որ փորձված մեթոդները քիչ արդյունավետ կլինեն:

Երեկոյան հոգնածություն կզգաք, բայց գոհ կլինեք, թե ինչքան շատ բան եք հասցրել անել: Տանը որոշ Կույսերի հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում լավ նորությունները՝ կապված ընտանիքի անդամներից մեկի կամ մյուս մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բոլոր կարևոր գործերով ինքնուրույն զբաղվեք, իսկ եթե ինչ-որ մեկից օգնություն եք խնդրում, անպայման հետևեք, որպեսզի ամեն ինչ ինչպես հարկն է արվի: Ձեր լրջությունը, մանրուքներին ուշադրությունը, ամեն ինչից գլուխ հանելու անկեղծ ցանկությունը այսօր կօգնեն շատ ու շատ խնդիրներ լուծելիս:

Չեն բացառվում անսովոր պատահարները: Սկզբում դրանք ձեզ կստիպեն փոխել ծրագրերը, իսկ հետո հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում՝ հենց հիմա հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և ինչպես կարող եք դա անել: Ամենայն հավանականությամբ կգտնվեն օգնել ցանկացողներ, իսկ ինտուիցիան կօգնի լավագույն համախոհներին ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համբերությամբ զինվեք: Այսօր իրադարձություններն այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք, որոշ գործեր ստիպված եք լինելու անորոշ ժամանակով հետաձգել: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կառուցել, մշակել դրանք, քննարկել մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք: Բայց իրական գործողությունների անցնելուց առաջ մի քանի օր պետք է անցնի:

Իսկ հիմա դուք կարող եք մի փոքր հանգստանալ, զբաղվել ինչ-որ հետաքրքիր բանով: Արժե հիշել հին նախասիրության մասին. չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ օգուտ այն կարող է բերել: Երեկոն հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: Նրանք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք կնյարդայնանաք ու ապրումներ կունենաք, չնայած՝ անհանգստանալու բան չի լինի: Սա ամենահասարակ օրը չէ, բայց առաջ եկած բոլոր խոչընդոտները հաղթահարելի կլինեն, միայն համառություն և ուզածին հասնելու հստակ մտադրություն է պետք: Անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Դա կօգնի խուսափել դժվարություններից և՛ հիմա, և՛ մոտ ապագայում:

Զգուշություն է պետք այնտեղ, որտեղ խոսքը կբերաբերի ֆինանսներին: Այսօր դուք հակված կլինեք շատ ծախսել: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Ցանկալի չէ պարտքով գումար տալը. ամենայն հավանականությամբ այն ավելի ուշ կվերադարձնեն, քան մտածում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև պարզապես ինչ-որ կարևոր բանի մասին մտածելու համար: Դուք լուրջ կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել, հաջողության վրա հույս չեք դնի այնտեղ, որտեղ պետք է սեփական ուժերի վրա հենվել: Դա կօգնի խուսափել շատ ու շատ խնդիրներից: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, նրանք հաճույքով ամեն հարցում կօգնեն:

Օրվա երկրորդ կեսը անակնկալներ կբերի: Դրանք ամեն անգամ հաճելի չեն լինի, բայց դուք կպահպանեք լավատեսությունը և ճիշտ կվարվեք: Շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարող եք իրավիճակը դեպի լավը փոխել կամ ինչպես կարող եք օգուտ քաղել տեղի ունեցողից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լավ օր է: Դուք հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ դա չէիք սպասում, շատ նախաձեռնությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Հնարավորություն կունենաք պիտանի տեղեկատվություն ստանալ և այն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների:

Կարող եք նոր բան սովորել: Լավ է դա անեք ընկերների կամ սիրելի մարդու հետ միասին: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, սիրո խոստովանությունները, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էիք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ զբոսանքների համար: Կարող եք օգտակար իրեր գնել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր ամենատարբեր մարդկանց մոտեցում ցուցաբերելը ձեզ մոտ ավելի լավ կստացվի, քան ինչ-որ հարցեր ինքնուրույն լուծելը: Այնպես որ՝ կարող եք գործնական բանակցություններ անցկացնել կամ մտերիմների հետ զրուցել կարևոր բաների մասին: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, թեթև ռոմանտիկ տարվածությունները: Բայց որոշ ժամանակ կանցնի մինչև այսօր սկսված հարաբերությունները լուրջ բնույթ ստանան:

Զգույշ եղեք գումարի հետ, դուք հակված կլինեք այն ծախսել դատարկ բաների վրա: Լավ է խնայող լինեք: Հավանական է՝ շուտով պարզ դառնա, թե ինչպես կարելի է ավելի լավ տնօրինել եղած գումարը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular