ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018 թ.-ի շարժումը իրոք հակաղարաբաղյան էր. Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ 2018-ին տեղի ունեցածը հակաղարաբաղյան շարժում էր, և որ ինքը իշխանությունը փոխանցել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին այլ՝ Կարեն Կարապետյանին: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։

— Պարոն Դանիելյան  ինչպես եք գնահատում Սերժ Սարգսյանի այս հայտարարությունները, և արդյոք սա պատասխանատվությունից խուսափելու քայլ էր՝ երրորդ նախագահի կողմից։

—  Երրորդ նախագահի խոսքերը պատասխանատվությունից խուսափելու քայլ է, թե ոչ դա չեմ ցանկանում գնահատել։ Այլ հարց է այն հայտարարությունը, որ 2018 թվականի շարժումը հակաղարաբաղյան շարժում էր թե ոչ, ապա ես կարծում եմ, որ 2018 թվականի շարժումը իրոք հակաղարաբաղյան շարժում էր և այդ շարժման մասնակիցների կորիզը տարիներ ի վեր հենց նման գաղափարախոսությամբ է հանդես եկել։ Ինչպես նաև այդ շարժման ղեկավարը, որը այսօր վարչապետ է, նա մշտապես նման տեսակետներ է հայտնել և նաև շատ-շատերը, ովքեր շարժման հիմքում էին գտնվում, այդ տեսակետները կրողն են դարձել և ընտրվել են հիմնականում այն մարդիկ, ովքեր պատգամավոր են դարձել հիմնականում այդ տեսակետներն են կրել։ Հիմա այդ մարդիկ ինքնուրույն են հավաքվել, թե իրենց ինչ-որ արտաքին ուժեր են հավաքել այդ նպատակի համար դա արդեն ժամանակի ընթացքում կպարզվի։ Այս առումով ես Սերժ Սարգսյանի տեսակետը կիսում եմ։

—Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ բանակցել է 5+2 սկզբունքով տարածքները վերադարձնելու շուրջ, մինչդեռ ՀՀԿ-ն տասնյակ տարիներ հայտարարում էր, թե ոչ մի թիզ հող չեն զիջելու: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

— Ընդհանրապես այդ հայտարարությունը անհեթեթություն է, որովհետև բոլոր բանակցությունների հիմքում եղել են մադրիդյան սկզբունքները և մադրիդյան սկզբունքները գաղտնիք չեն եղել, բոլորի համար պարզ է եղել և քննարկվել է տարածքների զիջումը կարգավիճակի դիմաց, այսինքն այստեղ որևէ նորություն չի ասվել, դա ակնհայտ փաստ է և այդ փաստը ինչ-որ նորություն կարող է լինել նրանց համար, ովքեր լուսնից են իջել։

—Ընդդիմության կողմից արվող կոչերը՝ մասնակցել հանրահավաքներին, բողոքի գործողություններին, որքանով կարող է հասարակությանը տրամադրել փողոց դուրս գալուն: Սերժ Սարգսյանի այս ակտիվացումը որքանով կարող է դրան նպաստել:

— Ակնհայտ է մի բան, որ այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետև սա մի քար է Հայաստանի Հանրապետության զարգացման վրա։ Հիմա այդ հեռացումը կլինի ամսի 20-ին, 28-ին թե երբ կլինի և ինչ ճանապարհով դա կապրենք, կտեսնենք։ Բայց որ պետք է հեռանան և հեռանալու են, դա ակնհայտ է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular