Լսելով անօդաչուի ձայնը` Նիկոլը նետվեց ռմբապաստարան` սրբելով տղամարդկանց ու կանանց իր ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻմ աղբյուրը Փաշինյանի թիկնապահների մեջ մի պատմություն է պատմել, որի հրապարակումից այնքան վախենում էր Հայաստանի վարչապետը: Բայց այսօր ես այն կպատմեմ: Այս մասին Telegram ալիքի իր էջին գրել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:
«2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշեց իրեն գերագույն գլխավոր հրամանատարի տեղ դնել: Սյունիքում մեծ խորհրդակցություն կազմակերպեց պետական հիմնարկներից մեկում: Սկսեց պաթոսով ելույթ ունենալ եւ սովորեցնել` ինչպես կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը: Ամեն ինչ սովորականի նման էր` շատ անիմաստ էմոցիաներ եւ պարծենկոտություն, սակայն այդ պահին հանկարծ երկնքում լսվեց անօդաչուի զզվելի ձանը: Եվ, օ, սարսափ, Նիկոլանին, ինչպես` ժամանակին Միխայիլ Սահակաշվիլին, պարուրեց վախն ու սարսափը: Փաշինյանը բղավեց. «Ո՞ւր է նկուղը»: