Երևանում հայերի և հրեաների եղեռնի հուշարձանը պղծած տղամարդուն հայտնաբերել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը պղծողին։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ փետրվարի 12-ին հուշարձանը պղծել էին կարմիր ներկանյութով։
«Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (վանդալիզմ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը գտնվում է Երևանի օղակաձև զբոսայգում` Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում։ Տեղադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին։