ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմում մահին հաղթած ապագա բժիշկը. Հայկ Աղաջանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախյան վերջին պատերազմում Հայկ Աղաջանյանի պատմությունն էլ շատերի նման թվում է անիրական։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ու որպես պայմանագրային զինծառայող, բուժակ, մեկնել Արցախ։ Մարտական դիրքում է եղել, երբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվել է Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը։ Առաջին իսկ օրվանից, առաջնագծում վիրավոր զինծառայողների մասին տեղեկությունները լսելուց հետո, ընկերների հետ շտապել է Մեխակավանի մարտական դիրքեր՝ տարհանելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Շտապօգնության խումբը, որում նաև ապագա բուժակ Հայկ Աղաջանյանն էր, չի հասցրել տեղ հասնել։ Թշնամին թիրախավորել է նրանց, տարբեր զինատեսակներից սկսել կրակահերթեր արձակել տղաների ուղղությամբ։

«Գնում էինք դիրքեր՝ վիրավորներին օգնելու, ճանապարհին ընկանք կրակահերթի տակ։ Իջանք մեքենայից՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք շարունակել ճանապարհը։ Ժամկետային զինծառայող, դիլիջանցի Յուրի Հովսեփյանն էր շտապօգնության ավտոմեքենայի վարորդը, նա նստեց, որպեսզի մեքենան հետ բերի, այդ ժամանակ, հավանաբար, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվեց։ Երեք ամիս էր մնացել նրա զորացրվելուն, ավա՛ղ, պատերազմը ընդհատեց նրա կյանքը։ Ադրբեջանական ուժերը պայթեցրին մեր մեքենան»,-պատերազմի առաջին ծանր օրն է վերհիշում Հայկ Աղաջանյանը։

Ծանր վիրավորվում են նաև Հայկն ու նրա ընկերը՝ Արթուրը։

«Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել։ Երեք-չորս ժամ ենք այդպես անցկացրել», - պատմում է Հայկը:

Այն, ինչ տեղի է ունեցել տղաների հետ հետո, իսկապես անհավատալի է ու հրաշքի նման։ Ռազմաճակատի թեժ վայրում գնալով փոքրացել է տղաների փրկության հնարավորությունը։ Թշնամին տանկերով առաջ է շարժվել, տարբեր զինատեսակներից շարունակել կրակը տղաների ուղղությամբ։ Չնայած դրան, նրանց հաջողվում է գլորվելով խույս տալ մինչև ատամները զինված հակառակորդից։ Հայկական բանակի հրետանին սկսել է աշխատել հակառակորդի առաջացող տանկային ստորաբաժանումների ուղղությամբ։

«Տանկերը հետ գնացին։ Մենք կապի միջոց չունեինք։ Հրաշքով ենք ողջ մնացել ՝ փրկելով մեկս մյուսի կյանքը։ Արնաքամ էի լինում, իմ ուղղությամբ ընկերս քարեր էր նետում, որ չքնեմ։ Որոշ ժամանակ անց մեր տղաներից մեկը՝ Շահեն Բաբայանը, պատահական անցնելիս տեսնում է շտապօգնության պայթեցված մեքենան, զոհված մեր ընկերոջը՝ Յուրիին, բարձր գոռում… Ապա մեզ տեղավորում է մեքենայում և հասցնում Մեխակավանի հոսպիտալ։ Առաջին բուժօգնությունից հետո մեզ տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ։ Հավանաբար, Աստված էր նրան մեզ մոտ ուղարկել»,-պատմում է պատերազմի մարտիկը։

Պատերազմի բժիշկները սկսում են պայքարի երկրորդ ճակատում կռիվ տալ՝ մահին հաղթելու համար։

«Ստեփանակերտում վիրահատությունս տևել է տասը ժամ։ Այնուհետև տեղափոխվել եմ Երևան, մեր բժիշկների արհեստավարժության ու նվիրվածության շնորհիվ հրաշքով փրկվել է ձախ ձեռքս, որը նախատեսվում էր անդամահատել» ,-ավագ գործընկերներով հպարտանում է ապագա բժիշկը։ Մարտական ընկերների հետ ամեն օր է հանդիպում, հավաստիացնում, որ մշտապես հիշելու ու այդպես ապրեցնելու է նաև մարտի դաշտում կորցրած ընկերոջը՝ Յուրիին։

«Անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ կցանկանայի պատերազմի ամբողջ ընաթցքում այնտեղ լինել, ընկերներիս կողքին, օգնել նրանց, ցավոք, չհասցրի օգտակար լինել իմ գործով»,-նշում է Հայկ Աղաջանյանը։

Ապագայի շատ հարցեր, գուցե, դեռ անորոշ են, բայց հետագա ծրագրերից հստակ է մեկը՝ հասարակական գործունեություն է սկսելու՝ օգնելու լիարժեք ոտքի կանգնեցնել պատերազմում առողջությունը կորցրած զինծառայողներին, աջակցելու հայրենիքը կյանքով պաշտպանած ընկերների ընտանիքներին։

«Որպես բժիշկ էի գնացել, գիտեի իմ առաքելությունը որն է, այնտեղ ինչ պետք է անեի, վճռական գնում էի վիրավոր ընկերներիս օգնելու։ Տղաների մարտական ոգին, տրամադրությունը շատ բարձր էր։ Հավերժ հիշատակ զոհված ընկերներիս, արագ ապաքինում վիրավոր ընկերներիս։ Մեր պայքարը կյանքի համար էր, կշարունակենք հաղթանակները նաև թիկունքում», -վստահեցնում է ԵՊԲՀ մեծ ընտանիքից ճակատ մեկնած ապագա բժիշկ Հայկ Աղաջանյանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular