ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շփում հոգիների հետ. Ճշմարտությո՞ւն, թե՞ հորինվածք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդկության ամբողջ պատմության ընթացքում մարդիկ փորձել են իմանալ, թե ինչ է սպասվում իրենց մահվանից հետո, ինչ է լինում հոգու հետ վերջին շնչից հետո: Մարդիկ կամ հավատում են հանդերձյալ կյանքին, կամ չեն հավատում, սակայն շատերը, միևնույն է, հետաքրքրվում են հոգիների հետ շփման փաստերով և գրանցված դեպքերով` սպիրիտիզմով:

Սպիրիտիզմի փիլիսոփայությունը և գաղափարը

Պրակտիկորեն աշխարհի բոլոր կրոնները հաստատում են, որ մարդը մահվանից հետո անհետ չի վերանում, այլ շարունակում է գոյություն ունենալ մեկ ուրիշ անտեսանելի ձևում: Ինչ-որ մեկը կարծում է, որ հոգին կարող է թափառել Երկրի վրա, ինչ-որ մեկը վստահ է, որ այն ակնթարթորեն վերաբնակվում է այլ մարդու կամ նույնիսկ կենդանու մարմնի մեջ:

Կրոններում մեկ բան է համընկնում. մահը վերջը չէ: Դա միայն անցումնային պահ է, մի վիճակից` մեկ այլ վիճակի: Այս իրավիճակում ամենահետաքրքիրն այն է, որ մարդու մահվանից հետո նրա հետ կարելի է կապվել: Այդպես է պնդում սպիրիտիզմը` փիլիսոփայություն, գիտություն, ուսմունք այն մասին, թե ինչպես կարելի է մահացած մարդու հոգու հետ կապի ուղիներ հարթել: Լատիներեն «սպիրիտուս» նշանակում է՝ «հոգի»:

Այս ուսմունքն առաջացել է 19-րդ դարում: Այն մշակել է Ալան Կարդեկը, ով ուսումնասիրել է հոգիների հետ կապը 1850թ.-ից: Հենց այն ժամանակ էլ իրականացվել են հաջողությամբ պսակված սպիրիտական առաջին սեանսները: Գոյություն ունի շատ հետաքրքիր փաստ. Կարդեկին օգնության համար դիմել է նույնիսկ Նապոլեոն Երրորդը, ինչը ցույց է տալիս նրա ուսումնասիրությունների նկատմամբ մեծ հետաքրքությունը:

Շփում հոգիների հետ. ճշմարտությո՞ւն, թե՞ հորինվածք

Կարդեկից հետո ի հայտ են սպիրիտիզմի շատ դպրոցներ և հոգիների հետ շփման բավականին հետաքրքրիր վավերացումներ: Դա վտանգավոր պրոցես է, որը կարող է մահվան հանգեցնել: Ամենաառաջին մահվան դեպքերից մեկը գրանցել է Անգլիայում` Կարդեկի աշակերտներից մեկի կատարած սպիրիտական սեանսի ժամանակ: 1904թ. ոմն Մարգարետ խնդրել է իմանալ, թե ինչ է պատահել իր ամուսնու հետ: Մեդիումներից մեկը հոգուն կանչելու պրոցեսի ժամանակ ուղղակի սկսել է ցնցվել, որից հետո մահացած ընկել է հատակին:

Այդպիսի փաստեր շատ են եղել, սակայն դա խոսում է ոչ միայն կատարվածի ճշմարտացիության մասին, այլ նաև այն բանի, որ դա ծայրահեղ վտանգավոր է: Սպիրիտիզմին և հոգիների հետ շփմանը չեն հավատում գիտության մոլեգին կողմնակիցները, որոնք վստահ են, որ մեդիումները շառլատաններ են: Այդ տեսությունը հերքվում է բազմաթիվ մահերով, որոնք բավականին շատ պատահել են սեանսների ժամանակ:

 Շատ համաշխարհային կրոններ, օրինակ՝ Քրիտոնեությունը և Իսլամը, կտրականապես դեմ են նման պրոցեսներին: Առանձնահատուկ ձևով Քրիստոնեությունը հանդիսանում է սպիրիտիզմի հակառակորդը, քանի որ եկեղեցական գործիչները կարծում են, որ մարդկանց հոգիների հետ անվնաս կերպով շփում հնարավոր չէ: Այդպիսի գործողություններով կարելի է գրավել միայն չարին: Բացելով շփման ուղի հանդերձյալ աշխարհի հետ, Դուք շփվում եք ոչ թե Ձեր հարազատների, այլ սատանայի հետ: Այդ ճանապարհը տանում է միայն դեպի սատանան և Ձեր հոգու նկատմամբ նրա հովանավորչությունը:

Մահացածների հետ շփման շատ ապացույցներ կան, բայց դա անհայտ տեսություն է, որի մուտքը փակ է: Սպիրիտական սեանսները և սպիրիտիզմը վտանգավոր են, չէ՞ որ հանդերձյալ աշխարհ կարող են մտնել միայն մահացածները: Հիշեք Ձեր մահացած հարազատներին և աշխատեք ծայրահեղ միջոցների չդիմել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular