Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ օդորակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդորակիչների՝ կոնդինցիոներների, պատմությունը սկսվել է 19-րդ դարից: 1815 թվականն է համարվում օդորակման սկիզբ, և հենց այդ ժամանակ է բրիտանական արտոնագիր տրվել ֆրանսիայի բնակիչ Ժան Շաբանի ստեղծած «Օդորակման և ջերմաստիճանի վերահսկման եղանակ բնակարանային և այլ շենքերում ...» սարքին: Իհարկե, այդ սարքը տարածում չի գտել: Իսկ արդեն 1902 թվականին Ուիլիս Քերրիերը ստեղծել է էլեկտրական օդորակիչ: Բրուքլինի տպարանում տեղադրված օդորակման համակարգը եղել է առաջինը, դա մշակել է Ուիլիսը: Բանն այն է, որ տպագրության ընթացքում տպագրման որակի վրա մեծապես ազդում է խոնավությունը և օդի ջերմաստիճանը, որոնք անընդհատ փոխվում են, և այդ իսկ պատճառով էլ այդ ձեռնարկությունում տեղադրվել է օդորակման համակարգ: Հետագայում Քերիերին հաջողվել է ստեղծել այնպիսի օդորակիչ, որը ունակ է խոնավությունը իջեցնել մինչև 55%-ի, ինչպես նաև պահպանել կայուն ցածր ջերմաստիճան: Նա իր այդ սարքին տվել է «Օդի մշակման սարք» անվանումը:
«Օդորակում» տերմինը առաջին անգամ առաջարկել է Ստյուարտ Կրամերը 1906 թվականին: Հետագայում հենց այդ անվանումն էլ ստացել են նման սարքերը՝ օդորակիչները:1915 թվականին Ուիլիս Քերիերը իր մյուս ընկեր ինժեներների հետ ստեղծել է սեփական ընկերությանը ՝ «GarnerEngineering Cо.»-ն, որը հետագայում վերանվանվել է «Carrier»-ի (Քերիեր): «Carrier»- ը այսօր էլ օդորակիչներ արտադրող առաջատար ընկերություններից է: Օդորակիչների համաշխարհային ամբողջ ծավալի արտադրության 12%-ը արտադրել է հենց այդ ընկերությունը: Հին արտադրանքի օդորակիչներում և սառնարաններում առկա են եղել թունավոր գազեր (ամոնիակ և մեթիլ քլորիդ), որոնք վտանգ են ներկայացրել կյանքի համար արտահոսքերի դեպքում: «General Electric» ընկերությունը անվտանգության նկատառումներից ելնելով 1930 թվականին թողարկել է նոր օդորակիչ (սպլիտ-համակարգ): Այդ օդորակիչում կոմպրեսորային և կոնդենսատորային սարքերը նախատեսված են եղել տեղակայել ոչ թե օդորակման ենթակա կառույցի ներսում, այլ դրսում: 1930 թվականին «C&C» ընկերությունը ստեղծել է առաջին 370 վտ հովացման հզորությամբ օդորակման համակարգը ավտոմեքենաների համար, որը տեղադրվել է «Cadillac» տիպի ավտոմեքենաներում: 1928 թվականին առաջին անգամ առաջարկվել է որպես սառնագենտ օգտագործել դիֆտորմոնոքլորմեթանը: Նման անվտանգ նյութը, որը անվտանգ է ինչպես մարդկանց առողջության համար այնպես էլ վտանգավոր չէ մթնոլորտի համար,առաջարկող մարդը եղել է Թոմաս Միգլդեյ կրտսերը:
Հետագայում օդորակիչ սարքի բարելավման աշխատանքներին նպաստել է միկրոէլեկտրոնիկայի և կիբերնետիկայի զարգացումը: Օրինակ՝ 1978 թվականին թողարկվել է միկրոպրոցեսորային կառավարման առաջին օդորակիչը: Կոմպրեսորը նոր ձևով կառավարելու գաղափարը` կոմպրեսորի աշխատանքը հաճախականությունը փոխելով, առաջարկել է «Toshiba» ընկերությունը 1980-ականներին: Հետագայում, կոմպրեսորային կառավարման այս եղանակը կոչվել է ինվերտորային: Ինվերտորային վերահսկումը կրճատել է էներգիայի սպառումը 30% -ով: 1982 թվականին հորինվել է «VRF համակարգը», որտեղ համատեղվում են կենտրոնացված օդորակման համակարգերը և սպլիտ համակարգերի բոլոր առավելությունները: Նորամուծությունների առաջացման շնորհիվ սպառողը հնարավորություն է ստացելճկուն կերպով կարգավորել ջեռուցման և հովացման ռեժիմները նույն տարածքում նույն սարքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը