ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը հարկադրված միջոց է եղել. Սերժ Սարգսյանի հարցազրույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

shamshyan.com-ը գրում է.

Ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանի տարածքում եղել է հարկադրված միջոց։ Այն նախատեսված է եղել տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար։ Այդ մասին «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ առաջին անգամ «Իսկանդերները» ցուցադրվեցին Երևանում, սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ անցկացված զորահանդեսում։ ՀՀ նախագահը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը կանոնավոր կերպով ձեռք է բերել նորագույն սպառազինություններ, ինչի հնարավորությունը չունի Հայաստանը։

«Ես ի նկատի ունեմ ֆինանսական հնարավորությունները, սակայն միշտ փորձում ենք կայունացնել իրավիճակը՝ գտնելով հակաթույն։ Կարծում եմ, որ ներկա պարագայում «Իսկանդերը» հենց այդ հակաթույնն է։

Անշուշտ, սպառազինությունների մրցավազքը ոչ լավ իրավիճակ է, իսկ մենք չենք ցանկանում դա անել, բայց ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ պատերազմով են սպառնում և ֆիզիկական բնաջնջմամբ և դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,-ասել է նախագահը։

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Երևանն ու Մոսկվան ունեն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման մասին համաձայնագիր։ «Ես գտնում եմ, որ Ռուսաստանը դրանից ելնելով ընդառաջեց մեր խնդրանքին ու մեզ տրամադրեց ռազմական տեսանկյունից այդ հրաշալի համակարգերը։

Իհարկե, մարդկության համար լավ կլիներ, եթե նման համակարգեր չլինեին, սակայն երբ ստիպված ես լինում, արդեն և այդ քայլին ես գնում»,-հավելել է նա։ ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում, այդ թվում՝ խաղաղության ու կայունության հարցում։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular