ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորական վեճ է եղել. Ռադիկ Մատիրոսյանը՝ նախարարի հետ հանդիպման մասին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գիտությունների ազգային ակա- դեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նրանք զրուցել են ոլորտի խնդիրների շուրջ:

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին:

Նախարարի հետ հանդիպում եք ու նեցել. քննարկե՞լ եք ,Բարձրագույն կրթության մասինե օրենքի այն հատվածը, որը վերաբերում է ակադեմիային:

-Մենք քննարկել ենք օրենքը, որը գտնվում է Ազգային Ժողովում, ոչ միայն այն հատվածը, իրականում՝ այն մասը, որը վերաբերում է գիտությանը, եւ կրթության հետ առնչվող այլ հարցեր:

Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց եք Դուք դժգոհ, կամ ի՞նչն է Ձեզ անհանգստացնում օրենքի փոփոխությունում:

-Այն ձեւով, որով հիմա ներկայացված է, լրիվ չի արտահայտում ակադեմիայի այսօրվա կարգավիճակը: Այն կապված է մեր համակարգի ամբողջ բովանդակությանը: Բացի մեր ակադեմիայի անդամներից, մեր համակարգը ներառում է նաեւ մեր ինստիտուտները:

Այ օրենքի թերությունը, որի համար մենք պայքարում ենք, դրան է վերաբերում:

Իսկ նախարարը կո՞ղմ էր, թե՞ դեմ Ձեր առաջարկություններին: Ի՞նչ դիրքորոշում ուներ նա:

-Դե, այդ հարցի կապակցությամբ անորոշություններ կան: Իրենք ասում են՝ կաշխատենք մի փոքր խմբագրել:

Մենք տեղեկացանք, որ Ձեր եւ նախարարի միջեւ ընդհարում է եղել, տարաձայնություններ ունեք: Ո՞րն է խնդիրը:

-Ի՞նչ ընդհարում. եղել է սովորական վեճ այս կամ այն հարցի շուրջ:

Այսինքն՝ մինչեւ օրենքի գրելն ու քննարկելը Դուք նախապես քննարկում չե՞ք ունեցել: Նախարարի հետ հանդիպում չե՞ք ունեցել:

-Նախ՝ մենք դժգոհություն հայտնեցինք այդ հանձնաժողովում, որը մշակել էր այդ օրենքի նախագիծը: Այդ հանձնաժողովում Գիտությունների ազգային ակադեմիայից մարդ չի եղել հրավիրված: Ես հաշվում եմ, որ դա կոպիտ սխալ է, որովհետեւ հանրապետությունում գիտության կեսը մեր մոտ է:

Ճի՞շտ էր, որ հանձնաժողովներում ինչ քննարկումներ արվել են, ներկա եղել են բուհական ներկայացուցիչներ, ակադեմիայից ներկայացուցիչներ չեն եղել:

Ի՞նչ են պատճառաբանում, ինչո՞ւ ներկայությունը չեն ապահովել բոլոր բնագավառներից:

-Նրանք չեն ընդունում, որ չեն ապահովել: Իրենք ասում են, որ մենք ավելի այլ ինստիտուտներին, որոնք այսօր գործում են, տվել ենք ավել մեծ ազատության հնարավորություն:

Մենք էլ պնդում էինք, որ այդ ինստիտուտները անազատ վիճակ չունեն:

Դուք ինչպե՞ս եք գնահատում նորանշանակ նախարարի աշխատանքը: Կարծես նախկին նախարարից դժգո հություն շատ էր, նոր նշանակում կատարվեց: Կարողանո՞ւմ եք աշխատել նոր նախարարի հետ:

-Դե, ընդամենը նոր է նշանակվել: Հնարավորությունները՝ իր հետ քննարկելու, վիճելու, ավելի հեշտ է դառնում, քան նախորդ նախարարի հետ էր: Ընդամենը երկու անգամ եմ հանդիպել նախարարին:

Կարելի՞ է ասել, որ փոխհամաձայնության եք եկել նախարարի հետ, Ձեր խնդիրների հետ կապված լուծումներ տվե՞լ են:

-Լրիվ ոչ, բայց խոստացել է, որ նորից կնայեն մեր առաջարակները: Վերջում կերեւա՝ որքանով է համապատասխանում մեր ցանկությանը:

-,Բարձրագույն կրթության մասինե օրենքում փոփոխություն կատարելիս որոշված է, որ պետք է համալսարանների ռեկտորներին այսուհետ նշանակի նախարարը. 3 հոգի ընտրեն եւ, ի վերջո, մեկին պետք է նախարարը ընտրի: Դուք կո՞ղմ եք այդ կետին: Չե՞ք կարծում, որ դա կքաղաքականացվի:

-Այդ մեթոդը, որ 3 հոգի ընտրվում են, հետո դրանցից մեկին նշանակում են վերադաս, դա հայտնագործություն է: Դա ես եմ արել, երբ 1993-2006թթ. Եղել եմ համալսարանի ռեկտոր:

Այդ ժամանակ, երբ ֆակուլտետի դեկանները պետք է նշանակվեին, ես, ուսումասիրելով աշխարհում գոյություն ունեցող տարբեր մոտեցումներ, եկա այն եզրահանգման, որ ֆակուլտետի գիտաուսումնական կոլեկտիվը առաջադրում, ընտրում է 3 մարդու եւ ներկայացնում վերադասին: Երկրի ղեկավարը այդ երեքից մեկին նշանակում է: Հիմա այդ սկզբունքն են կիրառել,բայց շատ նեղ ձեւով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular