«Արարատի» ուկրաինացի նորեկը միացել է երևանյան թիմին
ՍՊՈՐՏ«Արարատի» նորեկ Մաքսիմ Զադերական, որը երևանյան թիմի հետ պայմանագիր էր ստորագրել Դուբայում, արդեն Հայաստանում է։
Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի քարտուղարությունը:
26-ամյա ուկրաինացի խաղացողը մինչ «Արարատի» կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում. կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան:
Վերջին թիմը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում: