ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ փետրվարի 17

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք. բավական է միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: Շատ Խոյերի հմայքը կօգնի գործերում: Հենց դրա շնորհիվ նրանք ազդեցիկ համախոհներ կգտնեն:

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Կարող եք հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, պայմանավորվել մեկի հետ, որի հետ երկար ժամանակ ընդհանուր լեզու չէիք գտնում: Չեն բացառվում աշխատանքի անսովոր առաջարկները. դուք ամենայն հավանականությամբ կուզենաք ընդունել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բազում օգտակար բաներ կկարողանաք իմանալ: Դուք վատ չեք զգա հարցեր տալ, կսովորեք այն մարդկանցից, որոնց փորձը հարգանքի է արժանի: Պիտանի գործնական կապեր ձեռք բերելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ այսօր ընդունած որոշումների շնորհիվ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

Ընկերները կուրախացնեն անսպասելի նվերներով ու լավ նորություններով: Նշանի որոշ ներկայացուցիչների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում: Օրվա երկրորդ կեսը բազում հրաշալի գաղափարներ կբերի, որոնք հաճույքով կիրագործեք մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգիստ օր է: Ամենատպավորվող Երկվորյակներին այն ապրումների բազում առիթներ կբերի: Վերահսկեք հույզերը, և ամեն ինչ հաջող կդասավորվի, դուք էլ կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը. այն օգտակար կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում:

Մտերիմների հետ հարաբերությունները երբեմն լարված կլինեն, բայց դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը: Երբեմն տարաձայնություններից ու վեճերից խուսափելու համար համբերատարության և ինքնատիրապետման կարիք կլինի: Բայց դուք չեք ուզենա ոչ մեկի հետ վիճել: Այդ իսկ պատճառով ձեզ բարեհամբույր կպահեք, շրջապատողներն էլ նույն ձևով կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կլինի: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի խուսափել շրջապատողների հետ տարաձայնություններից: Երբեմն թեժ վեճեր կլինեն: Բայց իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, և շուտով կկարողանաք որոշումներ ընդունել, որոնք բոլորին դուր կգան:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ: Հնարավոր են և անսպասելի զուգադիպություններ, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք: Հարմար ժամանակ է մտերիմների հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դուք աջակցություն կստանաք, որը շատ տեղին կլինի: Հավանական են անսպասելի հանդիպումներ հին ընկերների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է: Ինչքան կարևոր ու լուրջ լինի այն գործը, որը կստանձնեք, այնքան մեծ կլինեն դրանից լավ գլուխ հանելու շանսերը: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, դատարկ բաների վրա չեք շեղվի: Դա թույլ կտա խուսափել ավելորդ ապրումներից ու կասկածներից: Օգտակար կլինի հին նպատակների մասին հիշելը. դուք դրանց հասնելու հասարակ և արդյունավետ եղանակ կգտնեք:

Օրը հարմար է աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն: Որոշ Առյուծների հին ծանոթների հետ զրույցը հետաքրքիր մտքեր կտա: Դուք ստանձնած ամեն ինչին ստեղծագործաբար կմոտենաք, և դա արագ հաջողության հասնելու շանս կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նույնիսկ առօրյա գործերն այսօր սովորականից մեծ ջանքեր կպահանջեն: Դժվար կլինի մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը, նոր առաջադրանքներ կհայտնվեն, տարաբնույթ գործեր անընդհատ ուշադրություն կպահանջեն, և դա ձեզ կստիպի հուզվել: Աշխատեք հանգստություն պահպանել: Ձեր ուժերի սահմաններում կլինի ոչ միայն իրավիճակից գլուխ հանելը, այլև այն ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելը:

Ցանկացած կարևոր զրույց լավ է վարեք օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ձեզ համար հեշտ կլինի և՛ մտքերը հավաքելը, և՛ կասկածողներին համոզելը, և՛ սեփական ճշմարտացիությունը հանգիստ ապացուցելը: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շրջապատողների հետ շփումները օրվա առաջին կեսին սովորականից մեծ ինքնատիրապետում կպահանջեն: Կթվա, թե ձեզ հատուկ են հանում հավասարակշռությունից: Մտերիմները իրենց սպասվածի նման չեն պահի: Հանգստություն պահպանեք. ամեն ինչ հարթելու, ծագած խնդիրները լուծելու և ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ձև անպայման կգտնվի:

Երեկոյի համար հոգնեցնող ոչ մի բան մի ծրագրեք: Այդ հատվածը հարմար է հանգստի, անշտապ զբոսանքների, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց համակրում եք և որոնք կարողանում են բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգիստ օր է, որը հարմար է հին գործերն ավարտելու, վաղուց ծնված գաղափարները կյանքի կոչելու համար: Հաճախ կօգնեն հին ծանոթները. նրանցից շատերը դա լրիվ անշահախնդիր կանեն: Այսօր սկսվող համագործակցությունը ոչ միայն արդյունավետ, այլև շատ հաճելի կլինի:

Նշանի որոշ ներկայացուցիչներ իսկական ընկերներ կգտնեն: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան, և դուք հազիվ թե դրան դեմ լինեք: Հնարավոր են հեռվից լավ նորություններ, հաճելի լուրեր ընկերներից, որոնց վաղուց չեք հանդիպել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անտեղի զրույցներ մի վարեք և մի անկեղծացեք: Լավ կլինի շրջապատողները քիչ բան իմանան ձեր գործերի մասին: Ինքնուրույն աշխատեք, քանի որ այդպես կկարողանաք ավելի լավ արդյունքների հասնել:

Քիչ ավելի ուշ ճանապարհին աննշան, բայց ցավալի խոչընդոտներ առաջ կգան: Պահպանեք լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Դուք կմտածեք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել, իսկ եթե չմտածեք էլ, ապա մտերիմները կհուշեն՝ ինչպես կարելի է դա անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Պատրաստ եղեք բարդ զրույցների: Կարևոր կլինի լավատեսությունն ու ինքնատիրապետումը պահպանելը: Եթե դա ձեզ հաջողվի անել, ապա զրույցներն արդյունավետ կանցնեն: Կարող եք հաջողության հասնել կարևոր գործում, բայց բանն այստեղ ոչ այնքան ձեր գիտելիքների ու կարողությունների, որքան հաջողակ լինելու մեջ կլինի. դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք:

Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումները ժամանակին, օգտակար ու հստակ կլինեն: Դրանց հետևելով՝ կկարողանաք նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Շատ Այծեղջյուրներ կկարողանան հասնել նրան, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Առավոտը հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ է խոստանում: Հենց այդ հատվածում տեղի կունենան իրադարձություններ, որոնց վաղուց էիք սպասում: Չի բացառվում՝ նոր համախոհներ ձեռք բերեք: Նրանց աջակցության շնորհիվ ձեր կյանքը կհեշտանա: Որոշ Ջրհոսներ կընկերանան այն մարդկանց հետ, որոնց մասին նախկինում բազում լավ բաներ են լսել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ոչ մեծ գնումների համար: Այդ հատվածում կարող եք լուրջ ֆինանսական հարցեր լուծել, բայց վերջնական որոշումներ լավ է դեռ չընդունեք: Մոտ ժամանակներս դուք ինֆորմացիա կստանաք, որը կհուշի, թե ինչ գործարքներ արժե կնքել, իսկ որոնցից լավ է հետ կանգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Վատ օր չէ: Ճիշտ է, երբեմն դժգոհ կլինեք, քանի որ ավելի շատի հույս ունեիք, բայց դա արագ կանցնի: Լավ է զբաղվեք գործերով, որոնք ոգեշնչում ու գրավում են ձեզ, օգնում են մի կողմ վանել տհաճ մտքերը: Դուք նորովի կնայեք անցյալի իրադարձություններին՝ զրուցելով մի մարդու հետ, որը նախկինում բազմիցս ձեզ հրաշալի խորհուրդներ է տվել:

Լավ օր է տնային գործերի, օգտակար իրեր, օրինակ՝ կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու համար: Երեկոյան կարող են հյուր գալ հին ծանոթները: Դուք շատ ուրախ կլինեք տեսնել նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular