ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2018-20 թթ.-ի համար պետք է ձեռք բերվեր 1000-ից ավելի ԱԹՍ. Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինության ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությոնների արդյունքով, քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով: Այս մասին «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք այն ժամանակ հաստատեցինք երկու փաստաթուղթ 18-24 թվերի համար՝ զինված ուժերի զարգացման պլան՝ բաղկացած 169 կետից, թե ինչ պետք է անենք, ինչպիսի փոփոխություններ պետք է մտցնենք ու ինչպիսի տեսակի մասին է խոսքը, որ զինատեսակները պետք է զարգացնենք, ինչ ստանայինք:

Այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց սպառազինության ու ռազմատեխնիկայի ձեռք բերման պլան: Դրա համար նախատեսված էր 1,3 միլիարդ դոլար: Այդ միջոցների աղբյուրները կային»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, 1,3 միլիարդ դոլարից 500 միլիոնից ավելին նախատեսված էր ավիացիայի, հակաօդային պաշտպանության ու ԱԹՍ-ների կատարելագործման ու ձեռք բերման համար․ «Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք: Նախատեսված էր մինչև 24 թիվը ձեռք բերել 2,5 հազար ԱԹՍ: Այն պետք է ձեռք բերվեր և ներսից, և դրսից:

Այդ գործարքները չարվեցին: 18-20 թվականների համար պետք է ձեռք բերվեր 1000-ից ավելի ԱԹՍ: Դրանք և՛ հարվածային էին և՛ հետախուզական և կախված արժեքներից 150 կմ շառավղով գործելու ունակ էին:

Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, փոխվեց սպառազինության պլանը: Ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, սակայն փոխվել է, որովհետև ՏՕՐ-երը ստացվել է մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրածով, այնինչ պետք է ստանային 3 խմբաքանակ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՍՈւ-երին, Սարգսյանն ասաց, որ սպառազինություն գնելն էլ է արվեստ, դրանով չպետք է փիառ անես. «Քանի անգամ թռան այդ ՍՈւ-երը: Մի անգամ թռան Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ: Այն էլ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպած եմ եղել իմ գործընկերներին խնդրել, որ զանգի ՊՆ ու ասի այդպիսի հիմարություն չանեն, քանի որ առանց սպառազինություն է թռել:

Հետո զինվորականներն էլ ասացին, որ սպառազինություն չկա: Գնելուց չէն հասկանո՞ւմ, որ խնդիրներ կլինեն այդ ինքնաթիռների զինամթերքի հետ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular