ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ընդդիմությունը Զելենսկիի իմփիչմենթի համար ստորագրահավաք է սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի ընդդիմությունն ստորագրահավաք է սկսել՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիի իմփիչմենթի համար, Facebook-ի իր էջում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվան:
«Պատմական պահ․ Զելենսկիի իմփիչմենթի համար պատգամավորները ստորագրահավաք են սկսել»,- գրել է պատգամավորը։
Գրառմանը կից լուսանկարում երևում է 9 ստորագրությամբ ձևաթուղթ։
Ստորագրահավաքի մասին որոշումը կուսակցության համագումարը կայացրել էր փետրվարի սկզբին։
Փետրվարի 2-ին Զելենսկին իր հրամանագրով գործողության մեջ է դրել ուկրաինական «112 Ուկրաինա», NewsOne և ZiK հեռուստաալիքների նկատմամբ՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառելու մասին ԱԱԽ որոշումը: Նրա հրամանագրից հետո ալիքները դադարեցրել են հեռարձակումը։ Հեռուստաալիքները երկրի ղեկավարին մեղադրել են «անցանկալի ԶԼՄ-ների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի» մեջ:
Հետագայում ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը հայտարարել էր նախագահ Վլադիմիր Զելենսկիի իմփիչմենթի գործընթացն սկսելու մասին։ Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ իմփիչմենթի մասին խոսելու հիմքեր չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular