ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկը մեկից անգրագետ, հավաքվել նստել են ու երկիր են քանդում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ 2020-ին գյուղատնտեսսության ոլորոտում 1,4 տոկոս աճ է գրանցվել, ինչը կառավարությունում աննախադեպ համարեցին՝ համավարակով ու պատերազմով պայմանավորված ճգնաժամի պայմաններում: Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է գյուղատնտես, «Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանի հետ։

— Պարոն Բերբերյան, Ձեր կարծիքով այդ աճը ինչո՞վ է պայմանավորված։

— Կառավարությո՞ւնն է ասել, որ աճ է եղել։ Դա արդեն իրենց գործն է։ Այսօր ժողովուրդը ինքն իր համար է աշխատում, իսկ կառավարությունը իր համար է աշխատում։ Դա բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Եթե տնտեսական 8 տոկոս անկում է եղել, ապա ինչ աճի մասին է խոսքը։ Խոսում են 500 հա այգու մասին, թող բերեն և ցույց տան այդ 500 հա-ն։ Իրենք չգիտեն, որ ինտենսիվ այգի չի լինում, այլ լինում է ինտենսիվ գյուղատնտեսություն։ Թող այդ 500 հա-ն ասեն թե որտեղ են տնկել կամ եթե մենք Արցախում կորցրել ենք հարյուր հազար տոննա ցորեն, ապա ինչ աճի մասին է խոսքը։ Այսօր գյուղացին սերմնացում չի ցանում` շվարած կանգնած է և հոգեբանորեն պատրաստ չի վար ու ցանի։ Կառավարությանը նոր չենք ճանաչում. դեռ շատ շուտվանից մի նախարար ունեինք՝ Սերգեյ Կարապետյանը, թվեր նկարելով հասավ նրան, որ ցորենի բերքով Կանադայից առաջ անցանք։ Վարչապետի թիմում թող մի հատ գյուղատնտես ցույց տան։ Միակ բանը, որ կառավարությունը արել է այս վերջին երկու տարում դա եղել է կարծես թե վարկերի հարցը, իսկ հետո պարզվեց, որ գյուղացին ոչ մի վարկ էլ չի ստանում։ Անտոկոս վարկ ընդհանրապես գյուղացին չի տեսել։ Միգուցե այդ վարկը իրենք են իրենց շրջապատով ստանում։ Եվ իրենք էլ օգտագործվում է։ Մի քանի անգամ վիճակագրությանը հարցրել ենք թե որտեղից այդ թվերը և ոչ մի անգամ պատասխան չեն ունեցել: Գյուղապետը տեղյակ չէ, թե որքան ցանք է եղել, որքան կաթ է արտադրվել։ Իբր գյուղապետերից թվերը հավաքում են, բերում մարզպետարաններ, մարզպետարաններն էլ ուղարկում են վիճակագրական վարչություն, իսկ այնտեղ նկարում են այդ թվերը ու ցույց են տալիս տնտեսական աճ։ Ոչ մի արտադրող այսօր պետությանը ոչ մի հաշվետվություն չի տալիս, ու հետաքրքիր է, թե որտեղից են այդ թվերը վերցրել։ Եթե արտադրողը հաշվետու չէ կառավարությանը, ապա պետությունը որտեղից վերցրեց այդ թվերը։ Մեկը մեկից անգրագետ, հավաքվել նստել են ու երկիր են քանդում։

—Այս կառավարությունը ներդրել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը: Ինչ ծրագրի մասին է խոսքը և ինչ ակնկալիքներ կան։

— Աշխարհում առաջ են գնում ապահովագրության այդ ծրագրերը, իսկ մեզ մոտ սկսեմ այնտեղից ՝ պետական, կիասպետական կառույցներ են, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից և որի հետ գյուղացին կապ չունի։ Այդ կառավարման համակարգը այնքան սխալ է դրված, եթե կունենանք այն ժամանակակից կառավարման համակարգը, որտեղ պետությունը միայն դոնորի դերում կհանդիսանա, ուրեմն հաջողություն կունենանք, իսկ եթե այս նույն համակարգով լինի կրկին կձախողվենք։ Այս համակարգով արդեն երկու փորձ նախարարությունը արեց և երկու անգամն էլ սննկացավ՝ մեկ անգամ մեկ միլիոն դոլա, իսկ մյուս անգամ հինգ միլիոն դոլար։ Հիմա նույն ձևով երրորդ անգամ էլ են անում և հավանական է, որ այս անգամ էլ կսննկանան, հատկապես, որ այսօր բյուջեն գումար չունի։ Նույն ինքնաթիռի պատմությունն է՝ ինքնաթիռը բերել են, բայց հրթիռները չեն բերել։ Ընդհանրապես հաջողություն ունենալու համար մասնագիտական հմտություններ են պետք և եթե չունեն այդ հմտությունները, ապա պետք է կառավարությունից հեռանան։ Չեն կարող անգրագետները ղեկավարել խելոքներին։

—Այս տարի ի՞նչ կանխատեսումներ ունեք, հաշվի առնելով կլիմայական պայմանները։

— Կլիմայական պայմանները շատ լավ են, ձյան շերտ ունենք, որը որ խաղողի խոնավությունը կապահովի։ Ուղղակի մի փոքր անհանգստացնում է ջերմաստիճանի այս տատանումները, որը  ցրտահարության վտանգ է առաջացնում։ Շատ կարևոր է, որ ծիրանի բերքը չցրտահարվի։ Այլ վտանգներ չեմ տեսնում։ Այս պահին տարին հաջող է ընթանում։ Գյուղատնտեսությունը կիսամեռ վիճակում է և մեծ հաջողություններ պետք չէ սպասել։ Ուզում եմ կոչով դիմել գյուղացիներին, որ անպայման սերմնացու ձեռք բերեն, ցանք անեն, չվախենան, քանի որ այս պահին հասարակության մոտ մտավախություն կա, հոգեկան տրավմա կա և պատերազմից հետո մարդիկ չեն էլ ուզում աշխատեն, շատերի երեխաներն են զոհվել և նրանք աշխատելու ցանկություն ու սիրտ չունեն։ Իսկ հիմա, եթե ճանապարհներն էլ բացվի գյուղացիների մի մասը կմեկնի արտագնա աշխատանքի, ինչը լուրջ ազդելու է գյուղատնտեսության վրա։ Եվ ես նախարարության այս տարվա աշխատանքը գնահատում եմ երկուս․․․երկուս էլ չէ՝ մեկ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular