ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցները կվերադառնա՞ն լիարժեք հնգօրյա ուսուցման ռեժիմի. ԿԳՄՍՆ-ն դիմել է առողջապահության նախարարությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի տեղեկությունների համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն այս երկուշաբաթի օրվանից սկսած պետք է վերադառնային նախկին՝ լիարժեք հնգօրյա ուսուցման ռեժիմի, սակայն վերջին պահին վերջնական որոշման կայացումը հետաձգվել է։ Նախարարությունում այս թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ տեղեկացված է, որ նման քննարկում եղել է, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ «Համատեղ քննարկում եղել է կրթության և առողջապահության նախարարությունների միջև։ Կրթության նախարարությունը նման առաջարկ է ներկայացրել, սակայն առողջապահության նախարարության դիրքորոշումը դեռ չկա։ Ես կարծում եմ, որ դա տեղին որոշում կլինի և վերջապես՝ մեկ տարվա ընդմիջումից հետո, մենք կվերադառնանք նորմալ պրոցեսին»։

Նա ընդգծեց, որ Հայաստանում կենսագործունեության բոլոր ոլորտներում, որտեղ սահմանափակուներ կային կովիդով պայմանավորված՝ ազատականացված են։ «Ամեն ինչ թույլատրելի է, հետևաբար ի՞նչ իմաստ ունի կրթության ոլորտի համար այդ սահմանափակումները պահել։ Դա էապես ազդում է կրթության որակի վրա։ Արդեն մեկ տարի է, կրթության կազմակերպման գործընթացը և հանրակրթության մեջ, և բարձրագույն կրթության ոլորտում՝ բարձիթողի վիճակում է։ Առանց պատրաստելու ուսուցիչներին ու դասախոսներին, առանց հաշվի առնելու աշակերտների և ուսանողների տեխնիկական հագեցվածության աստիճանը, նրանց գիտելիքները՝ հեռավար կրթության կազմակերպման հետ կապված անցանք հեռավարի, հիմա էլ դպրոցներին թույլ են տվել անցնել հնգօրյակի, սակայն, ըստ էության՝ խտացրել են դասերը ու հիմա աշակերտների կեսը 2 օր է դպրոց են գնում, կեսը՝ 3 օր։ Մի խոսքով՝ կրթությունը հայտնվել է քաոսային իրավիճակում։ Ստացվում է՝ ամենատուժած ոլորտը հենց կրթության ոլորտն է, այն դեպքում, երբ երեխաների համար կորոնավիրուսի ազդեցությունը շատ էական չէր, ավելին՝ մասնագետները պնդում են, որ բնակչության 60-70 տոկոսը իմունիտետ ունի, իսկ երեխաների դեպքում մատների վրա կարելի է հաշվել դեպքեր, երբ նրանք ծանր են տարել վարակը։ Այսինքն, ես կարծում եմ, որ վաղուց էր պետք վերադառնալ նորմալ կրթական պրոցեսի, որպեսզի այս սերունդին էլ չկորցնենք»։

ԿԳՄՍՆ-ից մեզ տեղեկացրին, որ նախարարությունը պարբերաբար այս հարցով դիմում է առողջապահության նախարարությանը, քանի որ միայն առողջապահության նախարարության մեղմացումներց հետո ԿԳՄՍՆ-ում կարող են նման որոշում կայացնել։
«Մենք պարբերաբար դիմում ենք, բայց որտեղից իմանանք՝ մեր գրությանը կհաջորդի՞ Առողջապահության նախարարի հրամով մեղմացումը, թե ոչ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular