Հայաստանը շահագրգռված է բելոռուսական սննդամթերքի մատակարարումների ավելացմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆsb.by-ն գրում է, որ Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հանդիպել է «Բելգոսպիշչեպրոմ» կոնցեռնի նախագահ Անատոլի Բուբենի հետ: Այս մասին հայտնել է Երևանի Բելառուսի դիվանագիտական առաքելությունը:
Հանդիպմանը մասնակցել են «Մինսկ կրիստալ գրուպ» հոլդինգի կառավարման խորհրդի ղեկավար Իգոր Շուստովը և «Հայ-բելառուսական առևտրի տուն «Ար-Բե»» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը և գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Շահբազյանը:
«Կողմերը քննարկել են 2020 թվականի առևտրատնտեսական համագործակցության արդյունքները և 2021 թվականին Հայաստան բելառուսական արտադրանքի մատակարարման ծրագրերը: Հայաստանում ամենամեծ պահանջարկ ունեն բելառուսական ածիկը, շաքարը, գարեջուրը, կվասը և ալկոհոլային խմիչքները», - ասել են Բելառուսի դեսպանատանը:
Հանդիպման մասնակիցները հաստատել են իրենց համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը, որն է բելառուսական արտադրանքի մատակարարումը Հայաստան:
Դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է նաև, որ «Հայ-բելառուսական առևտրի տուն «Ար-Բե»» ՍՊԸ-ն գործում է 2010 թվականից և կարևոր դերակատար է «Բելգոսպիշչեպրոմ» կոնցեռնի արտերկրում գործող ձեռնարկությունների ցանցի համար: 2019-2020 թվականներին Հայաստան բելառուսական ամբողջ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 10 տոկոսը իրականացրել է հենց այդ առևտրի տունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը