ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ երկրները կսկսեն համատեղ արտադրել հակակորոնավիրուսային պատվաստանյութ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
souzveche.ru-ն գրում է, որ ԵԱՏՄ երկրները կսկսեն համատեղ արտադրել պատվաստանյութ COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամլո ծառայությունը:
 
«ԵՏՀ-ի արդյունաբերական համակարգը ավարտում է ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցների և բժշկական օգտագործման համար դեղագործական նյութերի արտադրության գործողությունների ծրագրի մշակումը, որոնց արտադրությունը պետք է լինի ԵԱՏՄ-ում», - նշված է հայտարարության մեջ:
 
Կողմերն արդեն մի քանի անգամ քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը: Օրինակ` Ղազախստանում պատվաստանյութերի արտադրության հոսքագիծ է գործարկվել: Ենթադրվում է, որ պատվաստանյութի արտադրության ծավալը ամսական կհասնի 300 հազար դոզայի: Մինչ այժմ արտադրվել է 90 հազար դեղաչափ և շուտով դրանք կուղարկեն պոլիկլինիկաներ:
Մոտ ապագայում «Спутник V» պատվաստանյութի արտադրություն պետք է սկսվի նաև Բելառուսում: Արտադրության տեղայնացման առումով համագործակցության մի շարք համաձայնագրեր արդեն իսկ ստորագրվել են, ներդրվել է համապատասխան տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը:
Բացի այդ, ԵՏՀ-ի կայքում ակտիվորեն քննարկվում է համատեղ ձեռնարկությունների զարգացման գործում հայ և ղրղզական դեղագործական ընկերությունների ներգրավման հարցը:
 
«Спутник V» պատվաստանյութը Ռուսաստանում ստեղծվել է օգոստոսին և դարձել առաջինը աշխարհում: Դրա արդյունավետությունը գնահատվում է ավելի քան 95 տոկոս: Այն անվտանգ է, քանի որ չի պարունակում կենդանի կորոնավիրուս: Պատվաստանյութի հիմքը լաբորատոր պայմաններում ստեղծված կրող ուղղորդիչներն են, որոնք պարունակում են վիրուսի գենի միայն մի մասը, և ի պատասխան նրանց հետ հանդիպման, օրգանիզմի իմունային համակարգը արտադրում է պաշտպանիչ հակամարմիններ: Կլինիկական փորձարկումների ընթացքում, որոնք անց են կացվել 18-ից 60 տարեկան կամավորների վրա, լուրջ կողմնակի բարդություններ չեն գրանցվել: Պատվաստանյութի հանդիպվող կողմնակի ռեակցիներից են գլխացավերը, ցավերը ներարկման տեղում, առավել քիչ հանդիպող է ջերմության բարձրացումը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular