ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ»․ Վարազդատ Կարապետյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատելու համար: Այդ մասին նա տեղեկացրել է Facebook-ում:

«Հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, հիմա մեր երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է։ Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին», - գրել է Կարապետյանը։

ԱԺ նախկին պատգամավորը շեշտել է, որ իր քայլով չի ընտրում այս կամ այն քաղաքական ուժին։ Նա նաև ընդունել է, որ պատգամավոր աշխատած տարիներին իր ոչ բոլոր քայլերն են արդյունավետ եղել։

«Հետ նայելով կառավարող ուժի հետ իմ անցած ճանապարհին, վերլուծելով դա պատերազմի ընթացքում և դրանից հետո ինձ համար բացահայտվող իրողությունների լույսի տակ, հասկանում եմ, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրա: Իմ քայլերը ոչ միշտ են եղել արդյունավետ կամ դրանց երկարաժամկետ ազդեցությունը եղել է անհայտ ուղղությամբ։ Չեմ փորձի հղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին և մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, և ես այդ քայլերիս համար ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից», - գրել է Կարապետյանը։

Վարազդատ Կարապետյանը նաև հայտնել է, որ հիմա ընկերների հետ ստեղծում են ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում ծրագրերի մասին ավելի ընդարձակ կգրի կամ կպատմի:

Նշենք, որ ավելի վաղ Վարազդատ Կարապետյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր և մանդատը վայր էր դրել՝ նշանակվելու Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular