ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը՝ «առիթ» լինի. ե՞րբ կլցվի ժողովրդի համբերության բաժակը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ բոլոր ղեկավարներին է հաջողվում պատմության մեջ մնալ որպես պետության հմուտ կառավարիչ, որի կառավարման օրոք բարգավաճել է երկիրը։ Սրան ի հակադրություն, մեծ թիվ են կազմում այն ղեկավարները, ովքեր չունենալով կառավարման համապատասխան հմտություններ, լինելով կամազուրկ, եսամոլ և շահամոլ, ի վիճակի չեն եղել երկիրը պահել նվազագույնը այն վիճակում, ինչպիսին ստացել են իրենց պաշտոնը ստանձնելու պահին և այն չեն վատթարացրել։ Առավել ևս եզակի լիդերների է հաջողվում երկրի ղեկավարումը ստանձնել քաոտիկ իրավիճակի պայմաններում, բայց իրենց հմուտ կառավարման և կարգապահության շնորհիվ հասնել շատ լուրջ ձեռքբերումների։

Հայոց պատմության մեջ եղել են ինչպես հզոր թագավորներ և ղեկավարներ, այնպես էլ ապիկար կառավարիչներ։ Եվ պատմության քառուղիները շատ հաճախ ստիպում են հայացք նետել դեպի անցյալ ու զուգահեռներ անցկացնել։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը երբեմն իրեն համեմատում է Պապ թագավորի հետ։ Բայց կարևորը ոչ թե իր համեմատությունն է, այլ ժողովրդինը։ Շատ մեծ հարց է, թե ինչպես նրան հետագայում կհիշի ժողովուրդը և ինչ բնորոշում կտա նրա կառավարման ժամանակաշրջանին։ Ավելի ճիշտ, այստեղ հարց էլ չկա. պատմությունը նրան հիշելու է ամենախայտառակ որակումներով ու բնորոշումներով: Նա ոչ միայն ի վիճակի չեղավ պահել այն, ինչ փոխանցվել էր իրեն, այլև իր կառավարման արդյունքում Հայաստանն ու Արցախը կապիտուլ յացիայի ենթարկվեցին, մեր հայրենիքի մի մասը հանձնվեց թշնամուն։ Ընդամենը երկուսուկես տարին բավարար եղավ, որ ժողովուրդը տեսնի Փաշինյանի կառավարման լիակատար կոլապսը։

Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, չէ՞ որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարման ընթացքում մարդիկ հրաշքների էին սպասում։ Պատասխանը գտնելու համար պետք է արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից սկսեց ընթանալ սխալ ուղղությամբ։ Առկա էր խոսքի և գործի հակասություն։ Ու ըստ այդ տրամաբանության՝ նա զբաղվում է գրեթե ամեն ինչով, բացի իր բուն գործառույթներից, այն է՝ պետությունը ղեկավարելուց։ Դիտավորությամբ, թե ապիկարությամբ, այլ քննարկման նյութ է: Փաշինյանի համար կարևորը ոչ թե ապագայի ծրագրերի ու նպատակների իրականացումն է, որը մեծ ջանքեր է պահանջում, այլ այսրոպեական տեսարաններն ու փիառը։ Եվ այս տեսանկյունից վերջինս կարող է հանդես գալ որպես գլխավոր համաճարակաբանի, գլխավոր վիճակագրի, գլխավոր սեյսմոլոգի կամ երկրաշարժագետի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի դերում, բայց ոչ երբեք գործադիրի ղեկավարի։

Ու այս բոլոր դեպքերում Փաշինյանն ի ցույց է դնում երկրի կառավարման նկատմամբ իր մակերեսային և ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը։ Օրինակ՝ նա կարող է դուրս գալ փողոց ու մարդկանց դիմակներ բաժանել, սովորեցնել դիմակներ կրելու ձևը կամ համաճարակի մասին դասեր տալ, երբ դրա համար գոյություն ունեն մասնագիտացված կառույցներ, որոնց պարտականությունների մեջ է մտնում համաճարակի դեմ պայքարը, մարդկանց իրազեկումը և այլն։ Կամ իր ֆեյսբուքյան էջով պարբերաբար տարբեր ցուցանիշների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացնում՝ անգամ այնպիսի հարցերի շուրջ, որոնք ուղղակի անկարևոր են հանրության համար։ Կարևորը՝ ներկայացրած վիճակագրության մեջ անպայման դրական միտումներ արտացոլվեն։ Հասկանալի է, որ նրա էջում տեղ չեն գտնում բացասական ցուցանիշները։ Ու հաճախ է պատահում, որ գրառումը կատարելուց որոշ ժամանակ անց պարզվում է՝ Փաշինյանը սխալ տվյալներ կամ վիճակագրություն է ներկայացրել, որից հետո նա ստիպված է լինում մի քանի անգամ խմբագրել։ Այդպես էլ վերջերս տեղի ունեցած երկրաշարժից հետո Փաշինյանը շտապեց մեկնաբանել այն ու ներկայացնել էպիկենտրոնը։

Բայց հետո պարզվեց, որ սխալ էր էպիկենտրոնը ներկայացրել և ստիպված եղավ խմբագրել իր գրառումը։ ԱԻՆ-ը համապատասխան պարզաբանում ներկայացրել էր, ուրեմն, ի՞նչ կարիք կար, որ վարչապետի աթոռին նստած անձը, իր բուն գործառույթները թողած, ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնի հանրությանը։ Ստացվում է՝ երևալու «առիթ» էր, ու այդ «առիթից» օգտվելով՝ ստատուս պիտի գրեր: Վաղուց չէր գրել: Կամ այդ նույն տրամաբանությամբ էլ Փաշինյանը պատերազմի ընթացքում հանրությունից թաքցնում էր ռազմի դաշտում առկա իրական դրությունը և գրեթե միշտ հիշեցնում էր, թե ինքը երկրի ԶՈւ գլխավոր հրամանատարն է, բայց պարտությունից հետո դրա պատասխանատվությունը սրբագրում է նախկինների ու զինվորականների վրա՝ հայտարարելով, թե ինքը մարտ չի ղեկավարել։

Ստացվում է, որ Փաշինյանն անիմաստ ժամանակ է վատնում վարչապետի պաշտոնում, որի արդյունքում պետության կառավարումը խարսխված է միայն էժանագին փիառի ու մանիպուլ յացիաների վրա։ Այնինչ պետությունն ու ժողովուրդը կանգնած են ահագնացող ճգնաժամին դեմ հանդիման։ Հետաքրքիր է՝ ե՞րբ կլցվի ժողովրդի համբերության բաժակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular