ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկիրը քառակուսի է, մածունը սև է, ժողովուրդն էլ միշտ մեղավոր է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արփի Դավոյանին հիշո՞ ւմ եք: Նա Իմ քայլը խմբակցության այն պատգամավորն է, ով վերջերս ասում էր, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը ընդդիմությունն է: Այսինքն՝ ոչ թե գերիների հետ վերադարձը, ոչ թե բանակի կազմաքանդումը կամ Սյունիքում թշնամու կողմից մեր գյուղերի զավթումն, այլ ընդդիմության գոյությունը: Կարար չէ՞ ասեր վատ կամ ոչ կառուցողական ընդիմության գոյությունն է խնդիր, բայց ոչ՝ նա կարծում է, որ առհասարակ ընդդիմության գոյությունն է խնդիր:

Ես այդպես էլ մինչ օրս չհասկացա, թե ինչո՞ ւ պիտի Արփի Դավոյանը աշխատավարձ, ավելին՝ պարգևավճար ստանա հարկատուների վճարած հարկերից, կամ ո՞ր արժանիքի համար է նա ընտրվել պատգամավոր: Դե լավ, ընտրվել ընտրվել է, բայց կարող է չէ՞ խոսելուց առաջ մտածել, դա ոչ փողով ծառայություն է, ոչ էլ բարդագույն ռեբուսի լուծում: Ասել եմ, հիմա էլ կրկնեմ ասածս՝ Արփի Դավոյանը դասական նիկոլիզմի վառ ներկայացուցիչներից է, ում թույլատրված է խոսել, հարցազրույցներ տալ, կարծիքներ ու դատողություններ անել: Ինչո՞ւ, որովհետև կարողանում է պաշտպանել այն քաղաքական գիծը, որը սահմանել է Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ է պատահել հերթական անգամ:

Այսօր, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսին, Արփի Դավոյանը չի համաձայնել, որ Սերժ Սարգսյանին մերժել է իրենց թիմը: Նա մասնավորապես նշել է.

«Սերժ Սարգսյանին մերժել է Հայաստանի ժողովուրդը, բոլոր քաղաքացիները: Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք և նման հանգուցալուծում չէր լինի: Այսինքն, այն ինչ տեղի է ունեցել գրեթե 3 տարի առաջ, եղել է ոչ թե մեր թիմի կամքով, այլ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը…»:

Ուզում եմ հարցնեմ՝ տիկին Դավոյան, ինչո՞ւ է ձեր ու մեր ընկալումը միշտ տարբեր: Ինչո՞ւ մենք գիտենք, որ երկիրը կլոր է, իսկ դուք համոզում եք, որ քառակուսի է, ինչո՞ւ մենք գիտենք, որ մածունը սպիտակ է, իսկ դուք մեզ համոզում եք, ավելին՝ ապացուցում եք, որ սև է: Եվ վերջապես, ինձ կբացատրեք, թե ինչո՞ւ պիտի ես աշխատեմ ու հարկեր վճարեմ, իսկ դուք ոչինչ չանելու, ավելին քաղաքական անբովանդակ անհեթեթություններ խոսելու համար աշխատավարձ ու պարգևավճար ստանաք: Ինչո՞ւ:

Հիմա ըստ էության: Արփի Դավոյանը նման է Նիկոլ Փաշինյանին, այսինքն միամիտ չէ: Նա ասում է, որ իրենց թիմին հանկարծ չմեղադրեք Սերժին մերժելու համար: Տիկին Դավոյանն ասում է, որ Սերժին ոչ թե իրենց թիմն է մերժել, այլ ժողովուրդը: Ու նա ակնարկում է, որ եթե թավշյա թամաշայից դժգոհություններ կան, ապա դրա հասցեատերը իրենց թիմը չէ, այլ ժողովուրդը: Սա է դասական նիկոլիզմը: Ժողովուրդը մեղավոր է, որ վարակվում է Կորոնավիրուսով, որովհետև անպատասխանատու է՝ դիմակ չի դնում, ժողովուրդն է մեղավոր, որ աղքատ է, քանի որ չի կարողանում իր գլխում հաղթահարել աղքատությունը, գյուղացին է մեղավոր, որ լավ բերք չի ստանում, քանի որ անգլերեն չգիտի ու փողկապով չի մտնում այգի, մի խոսքով միշտ ըստ այս մարդկանց ժողովուրդն է մեղավոր: Հիմա էլ՝ թե բա ժողովուրդն է մերժել Սերժին, իրենք ի՞նչ կապ ունեն: Այո, ժողովուրդն է մեղավոր, բայց բոլորովին այլ հարցում: Այն հարցում, որ այս մարդիկ մինչև հիմա իշխանության ղեկին են:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular