ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդիրը պետք է լուծել վերջնականապես. հնարավոր է՝ գերեվարման նոր դեպքեր լինեն. Սյունիքից ընտրված պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության խնդիր հիմա կա ոչ միայն Սյունիքում, այլև ՀՀ ցանկացած անկյունում, անգամ Երևանում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ խնդիրները ներկայիս իշխանությունները դեռևս չեն կարողանում լուծել:

«Սոցիալական ծրագրեր որքան ուզում է՝ անենք, բոլոր խնդիրները ածանցյալ են անվտանգության խնդրին: Եթե ՀՀ-ում անվտանգության խնդիրը չի լուծվել, ոչ մի բարեփոխում՝ տներ կառուցել, դրամական օգնություն ցուցաբերել, փոխհատուցում տրամադրել, տեղին չէ: Կարող ենք ժամանակավոր օգնել, բայց կառավարությունը օր առաջ պետք է լուծի անվտանգության խնդիրը, եթե, իհարկե կարողանա»,- նշեց պատգամավորը:

Օրերս Խնձորեսկում ադրբեջանցիները հովվի հոտից 173 գլուխ ոչխար էին տարել, այնուհետև բանակցություններից հետո վերադարձրել էին: Պատգամավորը շեշտում է, որ այս պատմությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իշխանությունն այդ ուղղությամբ ոչինչ չի արել:

«Գյուղատնտեսական խնդիրների մասին խոսել եմ դեռ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրը, այսինքն՝ ես, լինելով սյունեցի, տեսել եմ այդ խնդիրները և շատ լավ պատկերացրել եմ, թե ինչ է լինելու հետո: Հիմա էլ գյուղացիները կորցրել են իրենց խոտհարքերը, դաշտավարության հետ կապված խնդիրներ ևս կան»,- նկատում է Գրիգորյանն ու հավելում.՝ «Եթե այս ամենն այսպես մնա, չի բացառվում, որ հետագայում նույնպես գերեվարման դեպքեր ունենանք, որովհետև հովիվները սահմանները հստակ չգիտեն, ադրբեջանցիների դիրքերն էլ շատ են մոտեցել մեր համայնքներին»:

Պատգամավորը մտահոգված է՝ եթե խնդիրն այս պահին լուծվում է՝ չի բացառվում, որ հետագայում նույն խնդիրը չի առաջանա:

«Խնդիրը պետք է լուծել վերջնականապես, եթե այստեղից անցնող հովիվը սահմանին լավ ծանոթ չլինի, որովհետև մարդիկ իներցիայով տանելու են արոտավայրեր, և ինչ-որ խնդիր առաջանա, նրան պետք է զգուշացնեն, որ հետ գա, ոչ թե գերեվարեն: Անցած տարի Ներքին Խնձորեսկում ունեցանք նման դեպք, երբ Նախիջևանի հատվածում գերեվարվել էր 30-ամյա տղամարդը, հետևաբար, հնարավոր է՝ նորից լինեն նման դեպքեր և միանշանակ, չենք կարող բացառել»,- եզրափակեց ԼՀԿ-ական պատգամավորը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular