ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական վակուում կամ անդառնալիության կետի կորուստը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ՀՀ հանրությունն ունի ոչ թե արտահերթ ընտրության պահանջարկ, այլ ինքնին ընտրության պահանջարկ: Վերստին հարկ է վերադառնալ թերևս ընտրություն հասկացության ընկալումներին: Շատերը ընտրություն ասելով՝ հերթական, թե արտահերթ, ընկալում են զուտ մեխանիկական գործողություն կամ գործընթաց, որը հնարավորություն է տալիս ազդել քաղաքականության վրա, ընտրել այս կամ այն ուժին, կամ քաղաքական ուժերին տալիս է միմյանց հաղթելու հնարավորություն: Մինչդեռ, ընտրություն հասկացությունը հանրային, պետական օգտակարության ամբողջական նշանակություն է ստանում, երբ ձեռք է բերում բովանդակային հատկանիշներ, չմնալով զուտ մեխանիկական կամ տեխնիկական տիրույթում: Ընդ որում, ընտրությունը խորքային առումով պետք է նշանակի նաև նորություն:

Ըստ էության, այստեղ է նաև զարգացած քաղաքական համակարգով, կայացած քաղաքական ինստիտուտներով և քաղաքական մշակույթով երկրներում գործում չգրված կանոնը, չգրված հանգամանքը, որ պարտված, անհաջողության մատնված գործիչը այլևս թողնում է ասպարեզը նոր գործչի: Ստացվում է այնպես, որ քաղաքական ուժերը շարունակաբար փոխարինում են միմյանց, նոր քաղաքական ուժեր այդ երկրներում առաջանում են խիստ հազվադեպ, բացառիկ դեպքերում, բայց ամեն ընտրության ձևավորվում են տվյալ ուժերի նոր առաջատար թիմեր, նոր դեմքեր, նոր մարդիկ, նոր կոնցեպտներ, որովհետև ընտրությունը աներկբայորեն պահանջում է նորություն: Դա հատկապես կարևոր հանգամանք է արագ փոփոխվող, արագ առաջ գնացող աշխարհում, որտեղ ժամանակը բազմապատկել է իր արագությունը:

Փաստացի Հայաստանում քաղաքական ինստիտուտները կայացած չեն, չկա արդիական քաղաքական մշակույթ, չկա ավանդութային նշանակալի բազա, Հայաստանում դեռևս ինստիտուցիոնալ խմորումների փուլն է և պարբերաբար ի հայտ են գալիս քաղաքական ուժեր, քաղաքական ձևաչափեր: Սակայն քաղաքական էվոլյուցիայի այդ փուլում անգամ Հայաստանի քաղաքացիները ընտրություն երևույթը պետք է ասոցացնեն բովանդակության, իսկ այդ բովանդակությունը նաև նորության հետ: Հայաստանի քաղաքացիները քաղաքականությամբ զբաղված անձանցից և ինստիտուտներից պետք է ոչ միայն ակնկալեն, այլ, ըստ էության, պահանջեն նորություն, գաղափարական, ծրագրային նորարարություն: Նոր սերնդի պատերազմում ազգերը, պետություններն ու ժողովուրդները զիջում են հենց այն բանից հետո և այն պատճառով, որ զիջում են նոր սերնդի քաղաքականության ասպարեզում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular