ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ունայնություն՝ ունայնության

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հաճախ ամենատարբեր առիթներով կառավարությունը հայտարարել է, որ քննարկվում են բազմաթիվ ներդրումային ծրագրեր։ Խոսվում է միլիարդավոր դոլարների հասնող փաթեթների մասին, բայց այդպես էլ այդ ծրագրերը չենք տեսնում։ Դրանք չեն իրականանում։ Փոխարենը՝ մշտապես լսում ենք, որ ներդրումները կրճատվել են, իսկ նախորդ տարի նույնիսկ հասել են կատաստրոֆիկ ցածր մակարդակի։ Անշուշտ դժվար է հիշել, թե վերջին 2-3 տարում ՀՀ-ում քիչ թե շատ հայտնի ի՞նչ ներդրումային ծրագիր է իրականացվել։ Եթե նույնիսկ իրականացվել է, ապա միայն ֆոն ապահովելու համար։ Այդ ծրագրերը մեկնարկից կարճ ժամանակ հետո փակվել են։ Դեռ 2 տարի առաջ հատարարվում էր ընդհուպ մինչև 3,5 մլրդ դոլարի հասնող փաթեթների մասին։ Բայց ժամանակը գնում է, իսկ միլիարդների հասնող ծրագրերը քննարկումներից այն կողմ այդպես էլ չեն անցնում։ Իրականում որպես այդպիսին, ներդրումներ Հայաստանում գրեթե չեն կատարվում կամ շատ սուղ են։ Դա պատերազմի հետևանքը չէ։ Մինչև պատերազմն էլ այդպես էր։

Պատերազմից հետո հայտնվել ենք սարսափելի վատ վիճակում։ Եվ ոչ միայն ներդրումների ծավալների, այլև միջավայրի առումով։ Հանուն արդարության պետք է փաստենք, որ ներդրումային միջավայրը Հայաստանում նախկինում էլ գրավիչ չի եղել։ Այժմ պարզապես վանում է ներդրողներին։ Հասկանալի է, որ խելքը գլխին ներդրողն այս պայմաններում չի գա ու ներդրումներ չի անի Հայաստանի տնտեսության մեջ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ եվրոբոնդերի վերջին թողարկումը վկայում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները վստահում են Հայաստանի տնտեսությանը։ Թե ինչքանով են ներդրողները, առավել ևս՝ օտարերկրյա ներդրողները, վստահում մեր տնտեսությանը, երևում է կատարված ներդրումների ծավալներից։ Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը ոչ մի կերպ չի համընկնում ներդրողների վարքագծի հետ։ Այդպես էլ Հայաստանի տնտեսությունը չտեսավ ոչ միայն խոստացված բումը, այլև կորցրեց ու շարունակում է կորցնել եղած ներդրումները։ Դա նոր չի սկսվել, և ոչ էլ համավարակից հետո։ Մինչ այդ էլ տնտեսությունը կորցնում էր ներդրումները։ Եթե 2018թ. Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 154 մլն դոլար, ապա 2019թ. կազմեցին 100 մլն դոլար՝ նվազելով 54 միլիոնով։ Բայց նվազումն այդքանով չավարտվեց։

Անցած տարի մեկ այլ հակառեկորդ գրանցվեց՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն 9 ամսում կազմեցին ընդամենը 600 հազար դոլար՝ նախորդ տարվա 79 մլն դոլարի դիմաց։ Տարբերությունն ահռելի է։ Նախկինում իշխանություններն այս թեման շատ են շահարկել։ Միլիարդավոր դոլարի հասնող ներդրումային ծրագրերի մասին են խոսել, բայց այդ ծրագրերը չկան։ Հիմա նման ծրագրեր իրականացնելու հետ կապված ռիսկերն անհամեմատ ավելի մեծ են, և սպասել, որ այս անգամ դրանք կիրականանան, հավանականությունները շատ փոքր են, եթե նույնիսկ կան։ Ամեն դեպքում, կառավարությունը չի ուզում ներդրումների թեման շահարկելու հնարավորությունը ձեռքից բաց թողնել։ Ներդրողները հակված չեն Հայաստանում ներդրումներ կատարել նույնիսկ այն պարագայում, երբ պետությունն է պատրաստ մասնակցել դրանց։ Այդ գաղափարը ժամանակին առաջ քաշվեց՝ համավարակի հետևանքները մեղմելու միջոցառումների շրջանակներում։ Պարբերաբար կառավարությունում խորհրդակցություն են հրավիրում՝ քննարկելու, թե ի՞նչ է արվել և ինչպիսի՞ ծրագրեր կան։ Անցել է շուրջ 1 տարի, բայց այդպես էլ մինչև հիմա պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում որևէ մի ծրագիր չի իրականացվել։

Պարզապես զարմանալ կարելի է իշխանությունների տրամաբանության վրա. հիմա ի՞նչ ներդրումային ծրագրերի իրականացման մասին կարող է խոսք լինել, երբ նույնիսկ պետության ապագան է ռիսկի տակ։ Էլ չենք խոսում իշխանությունների ապագայի մասին։ Վստահության այն մեծ դեֆիցիտը, որ կա իշխանության նկատմամբ, թույլ չի տալու Հայաստանում ներդրումներ կատարել այնքան ժամանակ, քանի դեռ նոր իշխանություն չի ձևավորվել։ Դեռ հարց է, թե նոր իշխանություններից էլ որքան ժամանակ ու ջանքեր պիտի պահանջվեն՝ ներդրողներին համոզելու և Հայաստան բերելու համար։ Ի՞նչ հիմքով հիմա ներդրողները պիտի գան ու ներդրումներ կատարեն մեր երկրում, երբ իշխանությունը երաշխիք չունի նույնիսկ իր ապագայի նկատմամբ։ Այդպիսի պայմաններում անիմաստ է ներդրումային ծրագրերի հետ կապված հույսեր փայփայելը։ Որքան էլ ուզենանք կամ ոչ, սա պետք է ընդունել և քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը երկրում լիցքաթափելու համար։ Բայց հանձին օրվա իշխանության՝ մենք գնում ենք մի ճանապարհով, որը երկիրը տանում է առճակատման խորացման և լարվածության երկարաձգման։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular