ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հնարավոր է համարել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ու ՌԴ-ի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորության մասին։ Այդ մասին նա խոսել է Արցախում Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներ այցելության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ալիևը նշել է, որ երկաթուղային հաղորդակցություն կհաստատվի նաև Ռուսաստանի ու Իրանի միջև՝  Նախիջևանի տարածքով։

«Մենք առաջարկել ենք, որ տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը պետք է հատուկ դեր ունենան մեր տարածաշրջանի զարգացման երկարատև հեռանկարում՝ ապահովելով կայունություն ու զրոյացնելով պատերազմի ռիսկը։ Մասնակից բոլոր երկրները դրանից միայն կշահեն։ Ադրբեջանն էլ կմիանա Նախիջևանի ինքնավար հանրապետության ու Թուրքիայի հետ»,-ասել է նա։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը կարող է իրականացվել «միայն Ադրբեջանի տարածքով»։

«Երկաթուղային հաղորդակցություն կլինի այդ թվում Ռուսաստանի ու Իրանի միջև՝ Նախիջևանի տարածքով, Իրանի ու Հայաստանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Այսինքն, դրանից տարածաշրջանի բոլոր երկրները միայն կշահեն»,-ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին մեկնարկած ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ դադարեցվել է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության համաձայն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular