Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները մեկնարկել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում մեկնարկել են Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին է հայտնել Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը։
Ավելի վաղ Իրանի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զորավարժությունները կսկսվեն փետրվարի 16-ին:
Իրանի զինված ուժերի տվյալներով ՝ ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու է «Ստոյկի» հետախուզական ռազմանավը, «Կոլա» ռազմական լցանավը, ինչպես նաև ռազմական ուղղաթիռ է գործարկվելու:
Իրանի կողմից, ՌԾՈւ ստորաբաժանումներից բացի, զորավարժություններին կմասնակցեն նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները:
Հիշեցնենք` Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը 2019 թվականի դեկտեմբերի վերջին համատեղ ռազմածովային զորավարժություններ էին անցկացրել Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում։