ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող արցախցիներից խարդախությամբ հափշտակել են մոտ 14 մլն դրամ. մեկ անձ կալանավորվել է. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող Արցախի բնակիչներից խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և խարդախության կատարման մեխանիզմը:

Քննությամբ պարզվել է, որ երկու անձինք օգտվելով պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության բնակիչների անօթևան մնալու և փախստականի կարգավիճակ ձեռք բերելու հանգամանքից, ՀՀ կառավարության կողմից փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու, այդ նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ուրիշին պատկանող գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում  փախստականի կարգավիճակ ունեցող անձանցից խարդախությամբ հափշտակել են տարբեր չափերի գումարներ:

Մասնավորապես՝ իրենց մտադրությունն իրագործելու նպատակով նրանցից մեկը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության  աշխատակից՝ վստահեցնելով ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյա ընկերոջ միջոցով Երևանում բնակարանների հատկացում կատարելու հնարավորությունների մասին և համապատասխան վճարումներ կատարելու, կեղծ վճարային փաստաթղթեր, սեփականաշնորհման վկայականներ կազմելու, տրամադրելու պատրվակով նրանցից պահանջել 6 000 000, 3 000 000, 4 475 000 ՀՀ դրամ և 1000 ԱՄՆ դոլար գումար։

Նշված անձանցից, որպես կանխավճար, սկզբում ստացել են տարբեր չափերի գումարներ՝ ներկայացնելով կանխավճարի վերաբերյալ կեղծ վճարային փաստաթղթեր, կեղծ անդորրագրեր, հատկացվելիք բնակարանի սեփականաշնորհման կեղծ վկայական՝ վստահեցնելով, որ սեղմ ժամկետում կիրականացվի բնակարանի հատկացումը։

Այնուհետև՝ համապատասխան վճարումները կատարելու պատրվակով հերթական հանդիպումների ժամանակ ստացել են նաև պահանջված գումարների մյուս մասը, իսկ հաջորդող օրերին տարբեր պատճառաբանություններով խուսափել հետագա հանդիպումներից։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով,  34-178-րդ հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով (2 դրվագ): Միջնորդություն  է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հանցավոր խմբի մյուս անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular