ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ՝ ժամացույց «Պոբեդա»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդային Միության ամենահաջող արտադրանքներից մեկը եղել է «Պոբեդա» ձեռքի ժամացույցը: Մինչ այն արտադրելը ԽՍՀՄ-ում ժամացույցի արդյունաբերությունը թերզարգացած է եղել, և հիմնականում վաճառվել են արտասահմանյան ժամացույցներ, որոնք բնակչության գրպանի համար հասանելի չեն եղել: Բայց ամեն ինչ փոխվել է «Պոբեդա»-ի շնորհիվ:

Պատերազմի ավարտից հետո 1945 թվականին զինվորների հոսքը երկիր բերել է բազմաթիվ ռազմավար իրեր, ներառյալ ձեռքի ժամացույցները: Քանի որ դրանք եղել են դասակարգային թշնամու ստեղծած, ամենաբարձր մակարդակում որոշում է կայացվել սկսել սեփական էժանագին ձեռքի ժամացույցների արտադրություն: Այդ պահից էլ հենց սկսվել է «Պոբեդա» խորհրդային ​​ժամացույցի պատմությունը:

1946 թվականի մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակի առաջին տարեդարձին է նվիրված եղել «Հաղթանակ» կոչվող այդ առաջին մոդելի ստեղծումը: Դա շատ նշանակալից իրադարձություն էր, քանի որ անգամ նոր ժամացույցի դիզայնը հաստատել էր ինքը՝ Ստալինը: Ապրանքը շատ որակյալ է ստացվել: Այնուամենայնիվ, այդ ժամացույցի մեջ միայն դիզայնն է եղել խորհրդային: Բոլոր ներքին մեխանիզմները վերցվել են ֆրանսիական արտադրության «R-26» ժամացույցից: Դրանք պատրաստվել են «LIP» ընկերության կողմից: Այդ ընտրությունը պատահական չի ընտրվել, քանի որ այդ ընկերությունը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը մասնակցել էր Պենզայում ժամացույցի գործարանի կառուցմանը: Այնուամենայնիվ, այդ գործարանը սկսել է գործել միայն պատերազմից հետո, և հենց  այնտեղ է հիմնադրվել «Պոբեդա» ժամացույցների արտադրությունը:

Ժամացույցի մեխանիզմը ունեցել է 15 ռուբինե ​​քարեր, ինչը ապահովել է նրա անխափան աշխատանքը: Կատարվել է նաև արտադրության երկրորդ շատ կարևոր պայմանը, որն է արտադրանքի ինքնարժեքի մատչելի լինելը երկրի հասարակ քաղաքացիների համար: Ժամացույցը ստացվել է էժան և վաճառվել է ուղիղ 27 ռուբլով, ինչը այդ ժամանակ ընդունելի էր:

Մոտ 60 տարի արտադրվել են «Պոբեդա» ձեռքի ժամացույցներ: Քիչ ժամացույցներ ունեն այդքան երկար արտադրության ժամանակ: Չնայած այն հանգամանքին, որ ժամացույցների մշակումն իրականացվում էր Պեմզայի մասնագետների կողմից, բայց «Պոբեդա» ժամացույցները սկսել են արդյունաբերական մասշտաբով արտադրել այլ վայրում: Դա եղել է Մոսկվայի ժամացույցների առաջին գործարանը, բայց հետո արտադրությունը այդ գործարանից 1951 թվականին տեղափոխվել է ԶԻՄ գործարան, որը գտնվել է Սամարայում: Սամարայում «Պոբեդա» ձեռքի ժամացույցներ արտադրել են մինչև 2002 թվականը: Տարվա ընթացքում արտադրվել է ավելի քան 2,5 միլիոն օրինակ: Այս պահին այդ գործարանն այլևս գոյություն չունի: Երկար տարիներ «Պոբեդա» ձեռքի ժամացույցները եղել են ԽՍՀՄ-ում նվիրվող հիմնական հուշանվերները, և տրվել են աշխատանքի վետերաններին, ԽՍՀՄ մրցույթների հաղթողներին, ինչպես նաև արտադրության առաջատար աշխատողներին և այլն: Խորհրդային Միությունում այն համարվել է նաև ազգային ապրանքանիշ: Վարշավյան դաշնագրի երկրների խնդրանքով 1985 թվականին իրականացվել է այդ ժամացույցների վերջին մասշտաբային արտադրությունը, որն արտահանվել է:

Ներկայումս «Պոբեդա» ապրանքանիշի ձեռքի ժամացույցներն արդեն համարվում են կոլեկցիոն իրեր: Բանն այն է, որ արտադրվել են այդ ժամացույցների տարատեսակներ և ներկայումս կոլեկցիոներները փորձում են իրենց հավաքածուներում ունենալ այդ ժամացույցների բոլոր տեսակները:

Բնութագրությունը հասանալի չէ

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular