ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ Երևանում կբացվի Թուրքիայի դեսպանատունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով Ազգային ժողովի պատգամավորների հարցերին, ասել է, որ Երևանը «ակնկալում է, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի»: Նրա խոսքով` «Թուրքիայի հետ սահմանների փակ մնալը պայմանավորված է եղել Ղարաբաղի ստատուս քվոյով, որն այժմ փոխվել է, և Թուրքիան այլևս չունի Հայաստանի հետ սահմանները փակ պահելու պատճառ»: Ձևականորեն Այվազյանը ճիշտ է: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ստատուս-քվոն, իրոք, կտրուկ փոխվել է, իսկ համաձայնագրում կետեր կան, որոնք նախատեսում են բացել բոլոր հաղորդակցական միջանցքները, այդ թվում Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, որը ենթադրում է Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորում: Բայց այդտեղ առկա են նաև կարևոր նրբերանգներ:
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում ռաջինն է խոսել ղարաբաղյան պատերազմից հետո Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին: Այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ԵԱՀԿ արտգործնախարարների տեսակոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալով ասել է, որ «Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն»: Նրա խոսքերով, «իրենք երբեք հայացքները չեն գցել Հայաստանի վրա և երբեք տարածքային պահանջներ չեն ներկայացրել, և ներկայումս իրական հնարավորություններ կան երկրների միջև նորմալ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»: Այնուամենայնիվ, եթե ավելի վաղ Փաշինյանը հայտարարում էր Թուրքիայի հետ «առանց նախապայմանների» հարաբերությունների վերականգնման հնարավորության մասին, ապա Այվազյանը, 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում հիշեցնելով, որ Հայաստանում և սփյուռքում մարդկանց մի զգալի մասը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» վերապրածների հետնորդներն են Թուրքիային պատմական հաշիվ է ներկայացրել սկսած գրեթե Հայաստանի անկախություն պահից: Նա նաև նշել է Թուրքիայի կողմից շրջափակման գործոնը, որը շարունակվում է 1993 թվականից,ինչպես նաև հիշեցրել է 2009 թվականի հոկտեմբերին ստորագրված «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք Անկարան հրաժարվել է հաստատել: Ելնելով դրանից՝ Այվազյանն ասել է, որ «Անկարան սկզբից պետք է շահի Հայաստանի վստահությունը»:
 
Նշենք նաև, որ պաշտոնական մակարդակով Հայաստանը երբեք Թուրքիայի դեմ տարածքային պահանջներ չի ներկայացել: Ոչ պաշտոնական շրջանակներում շրջանառվել է հայ փորձագետների կողմից նախագծված տարբեր աշխարհաքաղաքական կառուցվածքներ: Խոսքը վերաբերում է 1921 թվականի Կարսի պայմանագրի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքին, որը այն համարում է ոչ լեգիտիմ, քանի որ «այն հիմնված է Մոսկվայի պայմանագրի վրա, որն իր հերթին ստորագրվել է առանց բանակցություններին հայկական կողմի մասնակցության»: Այդ կապակցությամբ Անկարան հայտարարել է, որ «կան Երևանին ուղղված որոշակի հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն» և հույս է հայտնել, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով կխոսի այդ հարցերի վերաբերյալ: Բայց գնացքը, ինչպես ասում են, գնացել է, ղարաբաղյան պատերազմից հետո անհետացել է նախկին «աշխարհաքաղաքական դասավորվածությունը»: Սակայն Թուրքիան չի շտապում առաջին քայլը կատարել դեպի Հայաստան:
 
Ըստ թուրքական «Հուրիեթ» հրատարակության՝ Անկարայի համար «հայկական հարցը» չի սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներով, այն ունի ավելի լայն աշխարհաքաղաքական հարթություն, քանի որ Հայաստանը որոշակի պայմաններում չի բացառում 1920 թվականի օգոստոսի Սևրի պայմանագրի գաղափարների վերածնունդը, բայց հայկական արևմտյան սփյուռքի հետ հարաբերությունները զարգացնելու համատեքստում․.. Դա առաջին հերթին: Երկրորդ հերթին «Հուրիեթ»-ը ենթադրում է, որ Անկարան կփորձի Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը քրդերի հետ իր հարաբերությունների փոփոխության համատեքստ ընդգրկել, որը Էրդողանի կողմից որոշվել է որպես Թուրքիայի հանրային ժողովրդավարացման գործընթացի նոր փուլի համատեքստում Թուրքիայի և Հայաստանի հայերի և իր տարածքում բնակվող քրդական ծագմամբ քաղաքացիների միջև համաձայնագիր»:
 
Եթե այդ դիրքորոշումը ընթացք ստանա, ապա Անկարայի համար ղարաբաղյան գործոնը կարող է դառնալ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների հիման վրա հայկական սփյուռքի հետ երկխոսության պատճառներից մեկը: Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը հնարավորություն է տալիս էապես մոտենալ Թուրքիայի արտաքին քաղաքական ռազմավարական երկու նպատակներին՝ ԵԱՏՄ-ի հետ մերձեցում և ԵՄ-ի հետ ինտեգրման նոր մակարդակին հասնել: Այդ պատճառով Էրդողանը, ի տարբերություն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի, ղարաբաղյան հակամարտությունը չի համարում ավարտված: Նա արդարացիորեն հավատում է, որ «քաղաքական և ռազմական հարթությունում տարվող պայքարը կշարունակվի նաև շատ այլ ճակատներում»: Իսկ ներկայումս միայն կարելի է արձանագրել այն փաստը, որ Երևանը փոխել է խոսակցության լեզուն Անկարայի հետ
և կոչ է անում խոսքերից գործի անցնել։ Չնայած ներկայիս պայմաններում Երևանում Թուրքիայի դեսպանատան հայտնվելը կարող է ուղեկցվել կատաղի վեճերով և հանրային մասսայական անհամաձայնության դրսևորումներով... բայց հայ-թուրքական հաշտեցումը երկու հարևան երկրների ներքաղաքական խնդիրը չէ: Այն նոր կովկասյան խաղի մի մասն է, որը նոր է սկսվել:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular