ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ամբողջությամբ հետազոտվել». ի՞նչ պետք է անել անախտանիշ COVID-19-ից հետո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
gazeta.ru-ն գրում է, որ ասիմպտոմատիկ COVID-19-ը մարմնի համար թաքնված վտանգ է պարունակում, և որոշ ժամանակ անց հիվանդության հետևանքները կարող են ի հայտ գալ: Այդ մասին Gazeta.Ru-ին ասել է թերապևտ Եկատերինա Յաշինան:
 
«Կորոնավիրուսը, որը մտել է մարդու օրգանիզմ և ոչ մի կերպ չի արտահայտվել, վտանգավոր չէ մարդկանց համար: Վարակված անձը չի ունենում վիճակի վատացում, բորբոքում և այլն: Այնուամենայնիվ, եթե վարակը արդեն թափանցել է, դժվար է կռահել, թե որ օրգանների վրա կարող է այն ազդել, և դա կախված է օրգանիզմի և բուն վիրուսի հատկություններից»,- շեշտում է մասնագետը:
 
Ավելի վաղ, մասնագետները ՌԻԱ Նովոստիին հայտնել էին, որ կորոնավիրուս հիվանդությունը հնարավոր է հայտնաբերել ասիմպտոմատիկ դեպքում միայն թեստերի միջոցով, բայց պարբերաբար թեստեր վերցնելը անարդյունավետ և թանկ է, ուստի մարդուն անհրաժեշտ է ստուգել միայն հիվանդի հետ շփվելուց հետո: Ընդհանրապես կարելի է որոշ ախտանիշներ չհամարել որպես կորոնավիրուսային վարակի դրսևորում: Ինչպես Gazeta.Ru-ին ասել է թոքաբան Աննա Սերգեևան, շատերն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հանկարծակի թուլությանը, մկանային ցավերին, գլխապտույտին և ուժեղ հոգնածությանը: Ըստ Սերգեևայի` միևնույն ժամանակ ասիմպտոմատիկ հիվանդների մոտ թոքերի վնասում կարող է չլինել, վիրուսը նման դեպքերում մտնում է բջիջներ և նվազեցնում թթվածնի հագեցվածության մակարդակը այլ օրգաններում սրտում, երիկամներում, ուղեղում կամ լյարդում: Իմունային համակարգի կողմից վարակը ինքնուրույն հաղթահարելուց հետո դժվար է կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են լինել օրգաններում թթվածնի ցածր հագեցվածության հետևանքով:
 
«Այսինքն մարդը չի նկատել, որ հիվանդ է, բայց նրա մարմնում արդեն կարող են սկսվել որոշակի փոփոխություններ: Կորոնավիրուսից հետո շատ հիվանդներ սրտի հետ կապված խնդիրներ են ունենում: Շատ կարևոր է հիշել, թե համաճարակի ընթացքում ինչպիսի տարօրինակ վիճակ է եղել, պետք է հակամարմինների հետազոտություն կատարել, և եթե դրանք առկա են նույնիսկ նվազագույն կոնցենտրացիայում, հետազոտություն անցնել», - բացատրել է թոքաբանը:
 
 
2020 թվականի դեկտեմբերին Տոկիոյի Հիրահատա կլինիկայի բժիշկ Կոիչի Հիրահատան ասել է, որ հիվանդները, որոնք ունեցել են մեղմ կամ ասիմպտոմատիկ COVID-19 կարող են հետագայում ստանալ հիվանդության ծանր հետևանքները:
Հավանական հետևանքների հետ կապված իմունաբան Տատյանա Կորոլևան Gazeta.Ru- ին ասել է, թե ինչպես կանխել հետագա խնդիրները: Նա շեշտել է, որ առաջին հերթին նրանք, որոնք կորոնավիրուսի ասիմպտոմատիկ ընթացքի կասկած ունեն պետք է անցնեն հակամարմինների հայտնաբերման թեստ:
 
Եթե այն դրական է, ինչը նշանակում է, որ անձը վիրուսի է հանդիպել, ապա պետք է դիմել բժշկի և կատարել ամբողջական հետազոտություն: Մասնավորապես, բոլոր օրգանների ուլտրաձայնային հետազոտություն իրականացնել: Բժիշկը բացատրում է, որ դա կօգնի պարզել, թե արդյո՞ք վարակի ընթացքում վնասվել են օրգանները:
 
«Ես նաև խորհուրդ եմ տալիս անցնել վիտամինների մակարդակի թեստեր և ամբողջական կենսաքիմիական արյան ստուգում: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ հետևանքները կարող են դրսևորվել 5-10 տարի հետո», - բացատրել է նա:
 
Թերապևտ Եկատերինա Յաշինան հավելել է, որ բացի կորոնավիրուսով տառապելուց անմիջապես հետո համապարփակ հետազոտությունից, մարդիկ պետք է ամեն տարի այցելեն բժիշկի և անցնեն բժշկական զննում և, ընդհանուր առմամբ, պետք է վերահսկել առողջությունը, և նորմայից փոքր-ինչ շեղման դեպքում անմիջապես դիմել հիվանդանոց:
 
«Դա կարևոր է, քանի որ բոլոր պաթոլոգիաները, որոնք պատճառվել են COVID-19- ից հետո, կարող են ինքնադրսևորվել անմիջապես կամ մի քանի տարի անց: Բացի այդ, պետք է այցելել նյարդաբանի, որպեսզի բացառվեն նյարդաբանական խնդիրները, եթե վնասվել է ուղեղը», - եզրափակել է նա:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular