ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը թույլ չի տա, որ թուրքական ռազմաբազաներ հայտնվեն Ադրբեջանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

actualnews.org-ը գրում է, որ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տա, որ Ադրբեջանում թուրքական օդուժի բազաներ հայտնվեն: Տարածաշրջանում իր ներկայությունն ուժեղացնելու Անկարայի ձգտումը ակտիվ հակազդեցություն կառաջացնի Մոսկվայի կողմից, այդ հարցում աջակցություն ցուցաբերելու համար պետք է միայն Բաքվի խնդրանքը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգալի ջանքեր է գործադրել և միջոցներ ներդրել, որպեսզի օգնի Ադրբեջանին հաղթականով դուրս գա Հայաստանի հետ զինված հակամարտությունում: Միևնույն ժամանակ, նա հավակնոտ ծրագրեր ունի Անդրկովկասի վերաբերյալ: Թուրքիան կփորձի հենակետ ստեղծել Ադրբեջանում, ինչը կարող է նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը: Միևնույն ժամանակ, Անկարան կստանա միջանցք դեպի Կասպից ծով: Դա կարող է առաջացնել կասպիական նավթային գոտում առկա շահերի հավասարակշռության վերանայում, որի ներկայիս երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է:

Ենթադրվում է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Ադրբեջանում կամրապնդվի մի քանի ավիաբազաների տեղակայմամբ: Օգտագործելով նախագահ Ալիևի վրա ունեցած իր ազդեցությունը` Էրդողանը ճնշում կգործադրի Ադրբեջանը թուրքական կամրջի վերածելու հնարավորություն ստանալու համար: Այդ պարագայում Բաքուն կարող է հույսը դնել միայն Մոսկվայի աջակցության վրա, որի ծրագրերում չկա Անդրկովկասում Թուրքիայի դիրքերի ամրապնդում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular