ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 գործոն, որոնք կարող են դառնալ իմունային համակարգի թուլացման ու դիմադրողականության անկման պատճառ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմունային համակարգի ճիշտ աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ օգնում է պայքարել առողջական տարբեր խնդիրների դեմ, կանխում է վարակումներն ու արագացնում է ապաքինումը։ Այս համակարգի թուլացումը կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ այս դեպքում օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարբեր վիրուսների, բակտերիաների և վտանգավոր հիվանդությունների այլ հարուցիչների նկատմամբ։ Ընդ որում՝այս խնդիրն առավել վտանգավոր է COVID-19-ի համավարակի ֆոնին, քանի որ այս դեպքում իմունային համակարգի թուլացումը կարող է բարձրացնել վարակման կամ հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը։

Ներկայում մարդիկ բավական հաճախ են բախվում իմունային համակարգի թուլացման ու դիմադրողականության անկման խնդրին, սակայն ոչ բոլորին է հայտնի՝ ինչով կարող է պայմանավորված լինել այս խնդիրը և ինչպես կարելի է պայքարել դրա դեմ։ Սա, իր հերթին, թույլ չի տալիս ժամանակին միջոցներ ձեռնարկել, ինչի հետևանքով օրգանիզմն աստիճանաբար ավելի ու ավելի խոցելի է դառնում։

Մասնագետները ներկայացրել են իմունային համակարգի թուլացման հիմնական պատճառները, որոնցից խուսափելը թույլ կտա կանխել դիմադրողականության անկումն ու իմունիտետի թուլացումը։

Անառողջ սննդակարգ

Արագ սննդի ու տարատեսակ սնեքերի գործածության դեպքում օրգանիզմը չի ստանում անհրաժեշտ օգտակար նյութերը, ինչն անմիջականորեն անդրադառնում է արտաքին վնասակար տարրերի ու հիվանդությունների հարուցիչների ազդեցությանը դիմակայելու կարողության վրա։ Մեծ քանակությամբ ճարպեր պարունակող ու բարձր կալորիականությամբ սննդակարգին իմունային համակարգն արձագանքում է նույն կերպ, ինչպես բակտերիալ վարակին, ինչն էլ ի վերջո կարող է հանգեցնել շաքարային դիաբետի և անոթային հիվանդությունների զարգացման։

Ոտքերի գերսառեցում

Մարդկային մարմինը բավական կտրուկ է արձագանքում ոտքերի գերսառեցմանն ու գործարկում է պաշտպանական ռեակցիաները, ինչի հետևանքով արյունատար անոթները նեղանում են, լորձաթաղանթները զրկվում են արյան մատակարարումից ու չեն կարողանում ինչպես հարկն է արձագանքել ախտածին տարրերին։

Քնի պակաս

Քնած ժամանակ մարդու օրգանիզմն ինտենսիվ վերականգնման փուլում է լինում, ուստի զարմանալի չէ, որ քնի դեֆիցիտը հանգեցնում է նաև հակամարմինների դեֆիցիտի, ինչն էլ բացասաբար է անդրադառնում իմունային համակարգի վրա։ Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար հարկավոր է քնել օրական 6-8 ժամ, քանի որ հակառակ դեպքում առողջությունը լուրջ վտանգված է լինում։

Ծխախոտի գործածություն

Ծխախոտը վնասում է բրոնխները, իսկ դրանք պատասխանատու են վտանգավոր ախտածինների ու աղտոտող նյութերի ներթափանցումն օրգանիզմ կանխելու համար։ Սա է պատճառը, որ ծխող մարդիկ ավելի երկար են վերականգնվում մրսածության ու գրիպի դեպքում։

Սթրես

Առօրյայում սթրեսից խուսափել չի հաջողվի, սակայն հարկավոր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի այն չստանա քրոնիկ բնույթ։ Բանն այն է, որ քրոնիկ սթրեսի դեպքում արյան մեջ նվազում է այն բջիջների մակարդակը, որոնք պատասխանատու են օրգանիզմը սնկերից, վիրուսներից ու բակտերիաներից պաշտպանելու համար։ Նման իրավիճակում անգամ պատվաստումները կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ։

Ալկոհոլի գործածություն

Ալկոհոլը նույնպես թուլաացնում է իմունային համակարգը, քանի որ դրա գործածության դեպքում նվազում է մոնոցիտների՝ ախտածին վարակների դեմ պայքարի համար պատասխանատու բջիջների քանակությունը, ինչի հետևանքով օրգանիզմն ավելի վատ է արձագանքում վիրուսներին, իսկ արդեն իսկ առկա հիվանդությունները սրվում են։

Նյութի աղբյուրը՝ actualnews.org

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular