ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու հեղափոխությունը չհասավ Արմավիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ական քաղաքապետերի նախընտրական խոստումների մասին շատերն արդեն իսկ հասցրել են մոռանալ, սակայն, մենք կփորձենք դրանք վերհանել և հասկանալ՝ որոնք են կատարվել շուրջ երկու տարվա մեջ, որոնք՝ ոչ:

Այսօր մեր խոշորացույցի տակ է հայտնվել Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: Վերջինս ընտրվելուց առաջ խոստանում էր եղած ռեսուրսները ճիշտ բաշխել ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ լուսավորության ցանցի ընդլայնման, ե՛ւ ոռոգման համակարգի լավացման, ե՛ւ քաղաքում մշակութային կյանքի ակտիվացման համար, ընդ որում՝ ոչ միայն համայնքային բյուջեով, այլեւ ծրագրերով, սուբվենցիոն ծրագրերով՝ ներդրողներ եւ ներդրումներ բերելով քաղաք: Ինչպես երևում է Արմավիրի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ քաղաքապետը դեռ չի հասել իր տված խոստումների իրականացմանը, սակայն, որպես սփոփանք կարելի է նշել, որ մշակութային միջոցառումների պակաս քաղաքում չի զգացվում: Քաղաքապետը խոստանում էր նաև հեղափոխությունը բերել քաղաք, ինչը, անշուշտ, ենթադրում էր նաև հին բարքերի վերացում: Սակայն, այս ընթացքում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան առ այն, որ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները: Արմավիրի մարզպետը և քաղաքապետը անգամ առանձին-առանձին են ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Նման ներթիմային բախումներ հաճախ էինք տեսնում նաև ՀՀԿ-ում:

Դավիթ Խուդաթյանը նաև խոստանում էր, որ իրենք չեն հարստանալու, խնամի ծանոթ բարեկամներին էլ աշխատանքի չեն ընդունելու: Պարգևավճարները չեն շրջանցել նաև Արմավիրի քաղաքապետարանը, հետևաբար որոշ մարդիկ, ամեն դեպքում, հարստացել են: Բարեկամներին և ծանոթներին աշխատանքի չտեղավորելու խոստումը նույնպես սին էր, քանի որ 2019 թվականին Արմավիրի ՋԸՕ-ի վերակառուցումը ուղեկցվեց մեծ սկանդալով: Մամուլը գրում էր, որ խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն էր, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել էին ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ և հովանավորներ: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը այս պաշտոնի համար լոբբինգ էր անում իր մերձավոր Սիրաք Սարգսյանի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular