ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահը սրտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան վերջին պատերազմին ու խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրմանը հաջորդած առաջին երկու ամիսներին իշխանության ներկայացուցիչները գրեթե լուռ էին, վախեցած ու անհանգստացած։ Նիկոլ Փաշինյանը, սարսափած, դուրս չէր գալիս բունկերներից, իշխող խմբակցության պատգամավորները զգուշանում էին փողոց դուրս գալ, բնակվում էին անմատչելի վայրերում։ Ակնհայտ է, որ պատճառը մեկն էր՝ նրանք վախենում էին դատաստանից․ ոչ թե քաղաքական ուժերի, ոչ թե առանձին կուսակցությունների, այլ ժողովրդի դատաստանից։ Վախենում էին, որովհետև խախտել էին չգրված, բայց բոլոր գրված օրենքներից ավելի զորեղ այն օրենքը, որ պետությանը պարտության տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած ու հայրենիքը հանձնած իշխանությունը պետք է առնվազն հեռանա։ Իշխանության վախն ու անհանգստությունն արդարացված էր առողջ ու արժանապատիվ հասարակության կանխավարկածի պարագայում։ Հետագա ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ այդ կանխավարկածը չի գործում, և, որ դատաստան՝ որպես այդպիսին, չի լինելու, ինչն իշխանությանը հիմք տվեց դուրս գալ բունկերներից։ Հիմա նրանք ոչ միայն չեն թաքնվում, այլ ամեն օր հոխորտալից ելույթներ են ունենում, չեն ամաչում անգամ ադրբեջանա-թուրքական բացահայտ քարոզ իրականացնելիս։

Ըստ էության, հասարակության անտարբերությունն իշխանությանը դարձրել է ամբարտավան, լկտի ու ցինիկ, և հիմա իշխանությունն անցել է հակագրոհի։ Տեսնելով, որ կարելի է պետությունը տանել պարտության, գիտակցված քայլերի կամ հանցավոր անգործության հետևանքով հազարավոր զոհերի պատճառ դառնալ ու մնալ անպատիժ, խուսափել դատաստանից, իշխանությունն ինքն է պատժում հասարակությանը։ Եթե սկզբնական շրջանում այդպիսի պատիժ էր միայն իշխանության ներկայացուցիչների ֆիզիկական հայտնությունը հասարակության առաջ, ապա հիմա արդեն պատիժն ավելի բովանդակային տեսք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը ներկայացվում է՝ որպես Հայաստանին ու տարածաշրջանին խաղաղություն պարգևած բացառիկ առաջնորդ։

Իշխանությունը, ըստ ամենայնի, առաջնորդվում է «այս հասարակությանը հասնում է» սկզբունքով, և առայժմ միայն հաջողություններ է արձանագրում ու իրեն զգում է այնքան վստահ, որ իմքայլականների հավաքական ամբարտավանության մարմնավորող Ալեն Սիմոնյանն առանց ամաչելու հայտարարում է․ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, կարելի է ասել, ամենալավ մարմնավորումն է, որը որ կարող է լինել: Ավելի լավ ՀՀ ժողովրդին ներկայացնող անձ չի եղել: Ինքը ժողովրդից մեկն է»: Ակնհայտ է, որ Սիմոնյանը, այսպիսով, ուղիղ տեքստով հայ ժողովրդին որակում է՝ որպես ստախոս, պատեհապաշտ, անսկզբունքային, մեծախոս, վախկոտ ու անհավասարակշիռ, դավաճան, հողատու։ Նիկոլ Փաշինյանը, պարտվելով Ադրբեջանին, իրականում հաղթել է հայ ժողովրդին, և կապիտուլյացիայի ենթարկվելով Ալիևի կողմից, հիմա կապիտուլյացնում է հայ հասարակությանը։ Եվ դա նա անում է ժողովրդի թավշյա անտարբերության ու հակաբնական հարմարվողականության պայմաններում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular