ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախաձեռնությունը չի արդարացնում իշխանության մտադրությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կամ պատվերով, ցանկանում են քրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը՝ մի քանի անգամ ավելացնելով յուրաքանչյուրի համար սահմանված տուգանքը։ Համապատասխան օրինագիծը խորհրդարան է ներկայացվել իշխանության այն ներկայացուցչի հեղինակությամբ, որի անունն, ըստ օդում կախված լուրերի, արդեն իսկ ասոցացվում է զրպարտություն ու վիրավորանք պարունակող լուրերի գեներացման հետ։ Բայց խնդիրը հեղինակի «քաղաքական բարոյականության» անկումը չէ, այլ այն, որ այդ պատգամավորի ներկայացրած օրինագծի միջոցով Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն անում է խոստովանություն այն մասին, որ իշխանության մնալու դեպքում շարունակելու է բոլոր այն քայլերը, որոնց պատճառով ինքն արդեն իսկ հասցրել է արժանանալ հասարակության մեծ մասի բնորոշմամբ «դավաճան», «հող հանձնող», և այլ «տիտղոսներին»։ Բանն այն է, որ այդ օրինագիծը երկնել են Նիկոլ Փաշինյանին հենց այդպիսի և այլ՝ ավելի սուր ածականներով դիմելը կանխելու պատճառով։

Ըստ ամենայնի, չափազանցված են եղել նրա՝ քաղաքական բարոյականության ամբողջական բացակայության մասին պնդումները, և նա, այնուամենայնիվ, վիրավորվել է։ Բայց այդուհանդերձ նախաձեռնությունը որևէ կերպ չի արդարացնում իշխանության մտադրությունը։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, արժանանալով նման պիտակավորումների, որոշել է ոչ թե քայլեր կատարել ապագայում դրանցից զերծ մնալու համար, ինչպես կվարվեր միջին վիճակագրական պաշտոնյան, այլ հակառակը՝ որոշել է պատժել այդպիսի որակումներ տվողներին։ Այս ամենը նշանակում է, որ առնվազն Նիկոլ Փաշինյանը գիտի, որ առաջիկայում էլ կարող է կատարել քայլեր, որոնք արդարացիորեն արժանանալու են նման որակավորումների։ Այսպիսով, նա նախապես փորձում է ապահովագրել ինքզինքը, որպեսզի ապագայում խուսափի այնպիսի մակդիրներից, որոնք, պարզվում է, խոցում են նրա փխրուն արժանապատվությունը։

Ըստ էության, Նիկոլն ամեն գնով ցանկանում է և դեռևս կարողանում է պահպանել իշխանությունը։ Միևնույն ժամանակ՝ ինքը բոլորից լավ գիտի դրա գինը, արդեն իսկ վճարված գինը և ապագայում վճարվելիք գինը։ Անձա՞մբ է զգում, թե՞ այդ մասին մարդասիրաբար տեղեկացրել են իրեն իշխանության պահողները, դժվար է ասել։ Փաստն այն է, որ հանուն իշխանության՝ ինքն ապագայում էլ ստիպված է լինելու կատարել այնպիսի քայլեր, գնալ այնպիսի զիջումների, որոնք իրականացնողին տրվելիք ամենամեղմ ձևակերպումը լինելու է «դավաճանը»։ Նիկոլ Փաշինյանը, հաղթահարած համարելով արդեն իսկ կատարվածը, որը հասարակության առնվազն մի հատված, ոչ առանց հիմքի, որակում է՝ որպես դավաճանություն, հող է նախապատրաստում ապագա դավաճանության կամ դավաճանությունների համար։ Բացառված չէ, որ այս օրինագծի ընդունումից հետո իշխանությունը որոշում կայացնի նաև հայոց լեզվից, դպրոցական դասագրքերից, գեղարվեստական գրականությունից ու բառարաններից «դավաճան» եզրը հանելու վերաբերյալ։ Այն կարող է փոխարինվել «նվիրատու», «գործակից» կամ «համագործակից» արտահայտություններով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular