ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ որոշները չեն հիվանդանում կորոնավիրուսով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
aif.ru-ն գրում է, որ մարդիկ, որոնք COVID-19-ով չեն հիվանդանում հնարավոր է, որ վերջին շրջանում հիվանդացած լինեն այլ վիրուսային վարակով կամ ունենան անհատական անընկալություն: Նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու, ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Սերգեյ Վոզնեսենսկին: Վարակին դիմադրելու մեկ այլ հավանական պատճառ էլ կարող է լինել այն, որ այդ մարդը նախկինում արդեն իսկ հիվանդացած է եղել այլ կորոնավիրուսային հիվանդությամբ:
 
Սերգեյ Վոզնեսենսկին հիշեցրել է, որ հակամարմինները ցույց են տալիս, որ մարդու օրգանիզմը արդեն ծանոթ է հիվանդության հարուցիչին: Ընդ որում, որոշ մարդիկ անընկալ են որոշակի վիրուսային հիվանդությունների նկատմամբ, ներառյալ ՄԻԱՎ-ի նկատմամբ, իսկ COVID-19- ի դեպքում նման դեպքերը շատ ավելի շատ են:
 
«Միանշանակ եզրակացություն անել այն մասին, թե ինչու են նրանք անընկալ, դեռ գիտական քննարկման փուլում է», - նշել է Վոզնեսենսկին:
 
Ըստ նրա` դա կարող է պայմանավորված լինել տարած հիվանդությամբ, որն առաջացրել է մեկ այլ կորոնավիրուս, և այդ դեպքում կարելի է խոսել խաչաձև անընկալության մասին:
 
Բացի այդ, ըստ փորձագետի, մարդը կարող է COVID-19-ով չվարակվել, եթե նախքան այդ հարուցիչի հետ հանդիպելը ունեցել է ինչ որ այլ վիրուսային վարակ, և բուժվելուց հետո նրա մոտ բարձրացել է ինտերֆերոնի մակարդակը (բջիջների կողմից արտադրվող սպիտակուցներ որոնք հակադարձում են վիրուսի ներխուժմանը): Եթե օրգանիզմում նման առկա է նման սպիտակուցների մեծ քանակ, ապա վիրուսային հիվանդությունների նկատմամբ անկալությունը աճում է:
 
Մեկ այլ տարբերակ է անհատական անընկալության տարրերի առկայությունը, որոնք կանխում են վիրուսի ներթափանցումը շնչառական համակարգի լորձաթաղանթի մակարդակում: Այլ կերպ ինչպե՞ս կարելի է բացատրել որոշ մարդկանց անընկալությունը կորոնավիրուսի նկատմամբ:
 
2020 թվականի հոկտեմբերին Ռոսպոտրեբնաձորը, վկայակոչելով գիտնականների հետազոտությունները, ասել է, որ որոշ անձանց անընկալությունը COVID-19-ի նկատմամբ կարող է պայմանավորված լինել որոշակի գենային մուտացիաների հետ: Մասնագետների կարծիքով, գեների որոշ փոփոխություններ կարող են հեշտացնել կամ, ընդհակառակը, դժվարացնել այդ վիրուսի բջիջներ ներթափանցելը: Խոսքը գնում է ACE2 սպիտակուցը կոդավորող գենի մուտացիայի մասին, որն օգտագործում է կորոնավիրուսի հարուցիչը բջիջ ներթափանցելու համար:
 
«Գենետիկական վարիացիաների նույնականացումը թույլ է տալիս հայտնաբերել ինչպես COVID-19-ով վարակվելու մեծ վտանգով մարդկանց, այնպես էլ այն հաջողակներին, որոնք պաշտպանված են իրենց գեներով», - նշել է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
www.1or.am 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular