ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միայն կոսմետիկ շարժեր, իսկ ներդրումներ ներգրավելու համար՝ ոչ մի հիմք․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտարարեց «տնտեսական հեղափոխության» մեկնարկի մասին, որի առանցքային բաղադրիչներից մեկը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումը պետք է լիներ, միջազգային ներդրումային դիրքի, գրավչության բարձրացումը և դեպի ՀՀ ներդրումային խոշոր հոսքերի ապահովումը։ Սակայն այս ամենը բարի ցանկություններից ու կենացային մակարդակից այն կողմ չանցավ, որևէ շոշափելի արդյունք այդպես էլ չդարձավ։ Գաղտնիք չէ, որ իշխանության գալուց հետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է յուրաքանչյուր բնագավառում հերթական ձախողման համար նշանակել «մեղավորներ»։ «Տնտեսական հրաշքի» ու «ներդրումային բումի» մասին նրա պոպուլիստական հայտարարությունները ևս այդ շարքից էին։

Ի սկզբանե տեսնելով, որ, այսպես կոչված, «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից» հետո սոցիալ-տնտեսական ոլորտում ոչ միայն զարգացում չկա, այլև գնալով ամեն ինչ ավելի ու ավելի է վատանում, Փաշինյանը փորձեց հանրության առաջ արդարանալու համար հիմնավորումների ու արդարացումների հերթական չափաբաժինը փնտրել։ Նախ՝ նա հայտարարեց, որ ՀՀ-ում ներդրումներ ու տնտեսական առաջընթաց չի լինի, քանի դեռ չի ցրվել խորհրդարանը, և ՀՀ-ն լրիվ նոր կազմով ԱԺ չի ընտրել (բոլորս ենք հիշում հոկտեմբերի 2-ին խորհրդարանը շրջապատելու հայտնի «օպերացիան»)։ Այնուհետև՝ «անձնական օգտագործման» խորհրդարան ձևավորելուց հետո հերթը հասավ դատական համակարգին՝ մասնավորապես Սահմանադրական դատարանին, երբ նա իր «լայվերում» ու հրապարակային ելույթներում հայտարարում էր ՍԴ կազմի փոփոխության առանցքային նշանակության մասին՝ էլի «ներդրումներ չեն լինի, մինչև...» կոնտեքստում։

Իսկ չստացված հանրաքվեից առաջ ամենուր հայտարարում էր, թե ՀՀ զարգացման և «թռիչքաձև աճի» միակ խոչընդոտը նոր Սահմանադրություն ունենալն է: Ի վերջո, ժամանակը ցույց տվեց, որ իրականում ՀՀ-ում շուրջ երեք տարի է՝ տնտեսական ոչ մի էական քայլ չի իրականացվել, ավելին՝ նախկինում գոյություն ունեցած որոշակի հիմքերն ու նախադրյալներն ամբողջովին քամուն են տրվել։ Ասվածի վառ օրինակը ՀՀ-ում ընթացող զանգվածային կապիտալի արտահոսքն է, ինչպես նաև գործող բիզնեսների փակվելը։ Ինչպես վերջերս հայտնեց ներկայիս էկոնոմիկայի նախարարը, 2020 թվականի ընթացքում ՀՀ-ում փակվել է ավելի քան 22 հազար գործող բիզնես. սա, փաստացի, տնտեսական իրական աղետ է, որն էապես տարբերվում է փաշինյանական ստի վրա հիմնված զուգահեռ իրականությունից։

Ըստ էության, ներդրումների իրական խնդիրը կապված է այն մեխանիզմների ու հարթակների ձևավորման հետ, որոնք թույլ կտան ոչ միայն բանկային աղբյուրների, միանվագ ներդրումների, այլև զանգվածային ներդրումների «սայլը» տեղից շարժել։ Այստեղ առանցքային է ամրագրել մի կարևոր բաղադրիչ. արտաքին ներդրողը երբեք մուտք չի գործում այն երկիր, որտեղ ներքին ներդրողն ընդհանրապես ներդրումներ չի անում, այլ ընդհակառակը` փակում է գործող բիզնեսը: Արտաքին ներդրողի համար երկրի կայունությունից (ինչը չունենք), կանխատեսելիությունից (առավել անկանխատեսելի իշխանություն հազիվ թե աշխարհը տեսած լինի) բացի, կարևոր ցուցիչ է ներքին ներդրողի ակտիվությունը: ՀՀ-ում ներկայումս ներդրումային ակտիվությունը զրոյական մակարդակի է իջել, ներդրումների հետ կապված վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է: Ըստ էության, եթե ուսումնասիրում ենք 2020 թ. հունվար-սեպտեմբերի իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի դինամիկան, տեսնում ենք, որ այնտեղ ներդրումներ չկան:

Ընդհակառակը, զուտ հոսքեր են. տեղի է ունեցել կապիտալի փախուստ, որը բնութագրական է ընդհանրապես վերջին 2,5-3 տարիներին: Եթե անգամ եղել են ներդրումներ, ապա միայն պորտֆելային ներդրումների ձևով: Այսօր, ըստ էության, Փաշինյանի թիմի կողմից ներդրումային քաղաքականության մշակման, ներդրումային միջավայրը կարգավորող օրենսդրաիրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ գործնականում գրեթե ոչինչ չի արվել, ավելին՝ այս մասով խոստումներն առաջիկայում իրականացնելու ոչ մի հեռանկար չկա, և դա բոլորից լավ գիտի հենց Նիկոլը։ Ներկայումս ստեղծվել է մի այնպիսի կոլապսային իրավիճակ, երբ բյուջետային իրավիճակը հատել է կայունության սահմանագիծը: Ֆինանսական միջոցների դեֆիցիտը ստիպում է կառավարությանը նույնիսկ բավականաչափ թանկ փողեր ներգրավել. խոսքը վերջին՝ 750 մլն դոլարի եվրոբոնդերի տեղաբաշխմանն է վերաբերում, ինչը թողարկվել է բավականին բարձր տոկոսադրույքով՝ շուրջ 3,9 տոկոս. որպես կանոն, նման գումարները սովորաբար ակնհայտ ավելի ցածր տոկոսադրույք են ունենում:

Ի դեպ, ոլորտի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար ընդգծում են, որ աշխարհում «թափառող» էժան փողեր շատ կան: Ակնհայտ է, որ ստեղծված այս քաոտիկ իրականության համար միակ պատասխանատուն Փաշինյանի կաբինետի ապիկար քաղաքականությունն է. այսօր ՀՀ կառավարությունը ներդրողների շրջանում ունի ծայրահեղ ցածր վարկանիշ: Մյուս գործոնն այն է, որ ներդրումների գահավիժման պատճառները նաև քաղաքական են: Ըստ էության, միանշանակ է, որ մեր ավանդական ու հիմնական ներդրողի՝ ՌԴ-ի կապիտալը խուսափում է ներդրումներից:

Եթե թվերին նայենք, ապա եթե 2019 թ. հունվար-սեպտեմբերին ՌԴ աղբյուրներից ներդրումները կազմել են 66,6 միլիարդ դրամ, արդեն 2020 թ. տեղի է ունեցել կապիտալի լուրջ փախուստ դեպի Ռուսաստան։ Ամփոփելով՝ փաստենք, որ օրվա իշխանական բուրգի գագաթին գտնվողներն ուղղակի մոռացության են մատնել ներդրումների ներգրավման նպատակով տրված խոստումները և զբաղված են միայն ընթացիկ կարիքների կոսմետիկ բավարարմամբ՝ չմտածելով անգամ ռազմավարական պլանավորման մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular